Գարիկ Դավթյանի անհատական տարածք

3 պարզ մեթոդ ձեր առաքելությունը կյանքում բացահայտելու համար

Եթե դուք չբացահայտեք և չհետևեք ձեր առաքելությանը, շատ մի վհատվեք, որևէ մեկը ամպայման կգտնի ձեզ օգտագործելու տարբերակներ, սակայն դրանից դուք բավարարված ու երջանիկ չեք դառնա: Դուք կնմանվեք պահեսատմասերի համար պահվող մեքենայի:

ԱՍՏԻՃԱՆԱԿԱՐԳԱՅԻՆ ՄԵԹՈԴ

Հստակեցրեք այն գործերը, որոնցով ցանկանում եք այս պահին զբաղվել և Գործե՛ք….

Դուք կգտնեք ձեր առաքելությունը միայն այն դեպքում, երբ անցնենք որոշակի աստիճաններ: Իդեպ այդ աստիճանները կարող ենք ոչ մի ընդհանրական կապ չունենալ ձեր հիմնական գործունեության հետ, սակայն ապագա նվաճումների համար անհրաժեշտ է անցնել այդ աստիճաններով: Ինչպես որոշե՞լ դրանք: Այստեղ ձեզ կօգնի  ձեր ինտուիցիան, ձեր ներքին հոտառությունը: Հետևեք ձեր կայնքում տեղի ունեցող իրադարձություններին, դրանք հենց այնպես տեղի չեն ունենում: Իսկ ամենակարևորը Գործե՛ք, առանց գործելու հաստատ ոչ մի բան չի ստացվի:

ԹՈՒՂԹ ՈՒ ԳՐՉԻ ՄԵԹՈԴ

Վերցնում եք թուղթ ու գրիչ`

  1. Թղթի վրա գրում եք ձեր երազանքները (առնվազն 50):
  2. Այնուհետև դրանք բաժանում եք երեք դասի՝ լինել, կատարել և ունենալ:
  3. Առայժմ մոռանում եք ունենալու մասին և թողնում եք միայն կատարելը և լինելը:
  4. Մտովի պատկերացրեք յուրաքանչյուր երազանք (մի քանի օր):
  5. Ընտրեք ամենացանկալիները:
  6. Մտացեք թե ինչ գործունեությամբ զբաղվելու դեպքում դրանք կիրականանան:
  7. Եվ ամենակարևոր վերջին կետը՝ Գործե՛ք:

ԸՆԿԵՐՆԵՐԻՆ ԵՎ ԾԱՆՈԹՆԵՐԻՆ ՀԱՐՑՆԵԼՈՒ ՄԵԹՈԴ

Ձեր ընկերներին և ծանոթներին հարցրեք ձեր տաղանդների մասին, հիշեք թե ձեր գործութնեության ժամանակ երբ են ձեր ընկերները կամ ծանոթները դրական արտահայտվում: Շատ ժամանակ մենք չենք տեսնում մեր տաղանդները, քանի որ դրանք մեր համար սովորական երևույթ են և մեր պատկերացմամբ դրանց տիրապետում են բոլորը: Սակայն դա այդպես չէ:

Երբ որոշեք ձեր տաղանդները սկսեք դրանք զարգացնել, հակառակ դեպքում դրանք այդպես ել չեն կիրառվի: Մի վարվեք այն դերասանի նման ով բացակայել է բեմադրությունից և ազատվել աշխատանքից:

ՀԱՋՈՂ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

  1. Երբ զբաղվում եք առաքելության հետ համընկնող գործունեությամբ զգում եք ներքին վերելք:
  2. Դուք երջանիկ եք այստեղ և հիմա:
  3. Ձեզ դուր է գալիս դա:
  4. Ձեր գործունեության մեջ առկա է ստեղծագործական տարր:
  5. Ձեր գործունեությունը յուրահատուկ է, դուք չեք հանդիսանում որևէ մեկի պատճենը:
  6. Արժեքներ եք փոխանցում այլ անձանց:

Կյանքը նման է մութ ճանապարհի, մենք տեսնում ենք միայն այն փոքրիկ հատվածը, որը լուսավորված է: Սակայն այն տրվում է մեկ անգամ և անհրաժեշտ է ճիշտ ուղղությամբ շարժվել, վստահել ինտուիցիային:

Այդ դեպքում ձեր կյանքը լի կլինի ուրախությամբ և հաջողությամբ:

Эта запись также доступна на: Русский

Պատասխան թողնել

Ձեր էլ.փոստի հասցեն չի հրապարակվի: