Եթե դուք չբացահայտեք և չհետևեք ձեր առաքելությանը, շատ մի վհատվեք, որևէ մեկը ամպայման կգտնի ձեզ օգտագործելու տարբերակներ, սակայն դրանից դուք բավարարված ու երջանիկ չեք դառնա: Դուք կնմանվեք պահեսատմասերի համար պահվող մեքենայի:
ԱՍՏԻՃԱՆԱԿԱՐԳԱՅԻՆ ՄԵԹՈԴ
Հստակեցրեք այն գործերը, որոնցով ցանկանում եք այս պահին զբաղվել և Գործե՛ք….
Դուք կգտնեք ձեր առաքելությունը միայն այն դեպքում, երբ անցնենք որոշակի աստիճաններ: Իդեպ այդ աստիճանները կարող ենք ոչ մի ընդհանրական կապ չունենալ ձեր հիմնական գործունեության հետ, սակայն ապագա նվաճումների համար անհրաժեշտ է անցնել այդ աստիճաններով: Ինչպես որոշե՞լ դրանք: Այստեղ ձեզ կօգնի ձեր ինտուիցիան, ձեր ներքին հոտառությունը: Հետևեք ձեր կայնքում տեղի ունեցող իրադարձություններին, դրանք հենց այնպես տեղի չեն ունենում: Իսկ ամենակարևորը Գործե՛ք, առանց գործելու հաստատ ոչ մի բան չի ստացվի:
ԹՈՒՂԹ ՈՒ ԳՐՉԻ ՄԵԹՈԴ
Վերցնում եք թուղթ ու գրիչ`
- Թղթի վրա գրում եք ձեր երազանքները (առնվազն 50):
- Այնուհետև դրանք բաժանում եք երեք դասի՝ լինել, կատարել և ունենալ:
- Առայժմ մոռանում եք ունենալու մասին և թողնում եք միայն կատարելը և լինելը:
- Մտովի պատկերացրեք յուրաքանչյուր երազանք (մի քանի օր):
- Ընտրեք ամենացանկալիները:
- Մտացեք թե ինչ գործունեությամբ զբաղվելու դեպքում դրանք կիրականանան:
- Եվ ամենակարևոր վերջին կետը՝ Գործե՛ք:
ԸՆԿԵՐՆԵՐԻՆ ԵՎ ԾԱՆՈԹՆԵՐԻՆ ՀԱՐՑՆԵԼՈՒ ՄԵԹՈԴ
Ձեր ընկերներին և ծանոթներին հարցրեք ձեր տաղանդների մասին, հիշեք թե ձեր գործութնեության ժամանակ երբ են ձեր ընկերները կամ ծանոթները դրական արտահայտվում: Շատ ժամանակ մենք չենք տեսնում մեր տաղանդները, քանի որ դրանք մեր համար սովորական երևույթ են և մեր պատկերացմամբ դրանց տիրապետում են բոլորը: Սակայն դա այդպես չէ:
Երբ որոշեք ձեր տաղանդները սկսեք դրանք զարգացնել, հակառակ դեպքում դրանք այդպես ել չեն կիրառվի: Մի վարվեք այն դերասանի նման ով բացակայել է բեմադրությունից և ազատվել աշխատանքից:
ՀԱՋՈՂ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
- Երբ զբաղվում եք առաքելության հետ համընկնող գործունեությամբ զգում եք ներքին վերելք:
- Դուք երջանիկ եք այստեղ և հիմա:
- Ձեզ դուր է գալիս դա:
- Ձեր գործունեության մեջ առկա է ստեղծագործական տարր:
- Ձեր գործունեությունը յուրահատուկ է, դուք չեք հանդիսանում որևէ մեկի պատճենը:
- Արժեքներ եք փոխանցում այլ անձանց:
Կյանքը նման է մութ ճանապարհի, մենք տեսնում ենք միայն այն փոքրիկ հատվածը, որը լուսավորված է: Սակայն այն տրվում է մեկ անգամ և անհրաժեշտ է ճիշտ ուղղությամբ շարժվել, վստահել ինտուիցիային:
Այդ դեպքում ձեր կյանքը լի կլինի ուրախությամբ և հաջողությամբ: