Agile (ճկուն կառավարման) մանիֆեստ

Ծրագրավորողների կողմից ստեղծված մանիֆեստը ներառում է 4 հիմնական գաղափար և ծրագրի արդյունավետ կառավարման 12 սկզբունք: Agile (ճկուն կառավարման) մեթոդով նախագծերի կառավարման ցանկացած համակարգ (ավելի ուշ կխոսենք համակարգերի մասին) հիմնված է հենց այդ գաղափարների և սկզբունքների վրա:

Agile-ի գաղափարները՝

  • Մարդիկ և նրանց փոխազդեցությունն ավելի կարևոր են, քան գործընթացներն ու գործիքները:
  • Աշխատող ծրագիրը ավելի կարևոր է, քան տեխնիկական փաստաթղթերը:
  • Հաճախորդները և նրանց հետ համագործակցությունը ավելի կարևոր են, քան պայմանագիրը և պայմանների քննարկումը:
  • Փոփոխություններ կատարելու պատրաստակամությունը ավելի կարևոր է, քան նախնական պլանը:

Agile-ի սկզբունքները՝

  1. Գոհացնել հաճախորդներին` նախապես և անընդհատ համակարգչային ծրագրեր տրամադրելով (հաճախորդները գոհ են, երբ աշխատող ծրագիրը նրանց տրամադրվում է պարբերաբար և միևնույն ժամանակային հաճախականությամբ)
  2. Զարգացման ամբողջ ցիկլի ընթացքում փոխել վերջնական արտադրանքի պահանջները
  3. Հնարավորինս հաճախ տրամադրել աշխատող ծրագիր (շաբաթը մեկ, երկու շաբաթը մեկ, ամսական և այլն)
  4. Մշակման ամբողջ փուլում ծրագրավորողների և հաճախորդների միջև համագործակցության պահպանում
  5. Աջակցել և մոտիվացնել բոլոր նրանց, ովքեր ներգրավված են նախագծում (եթե թիմը մոտիվացված է, ապա նա իր առջև դրված խնդիրները կատարում է շատ ավելի լավ, քան մի թիմ, որի անդամները դժգոհ են աշխատանքային պայմաններից)
  6. Ծրագրավորորղների միջև ապահովել անմիջական փոխգործակցություն (անմիջական շփման հնարավորությունը նպաստում է ավելի հաջող հաղորդակցության)
  7. Չափել առաջընթացը միայն աշխատող ծրագրի միջոցով (հաճախորդները պետք է ստանան միայն ֆունկցիոնալ և աշխատող ծրագիր)
  8. Պահպանել աշխատանքի շարունակական տեմպերը (թիմը պետք է մշակի աշխատանքի օպտիմալ և պահպանվող արագություն)
  9. Ուշադրություն դարձրել դիզայնին և տեխնիկական մանրամասներին (արդյունավետ հմտությունների և լավ դիզայնի շնորհիվ, նախագծի թիմը հնարավորություն է ստանում մշտապես կատարելագործել արտադրանքը և աշխատել դրա բարելավման ուղղությամբ)
  10. Փորձել հնարավորինս պարզ դարձնել աշխատանքային գործընթացը, իսկ ծրագիրը` պարզ և հասկանալի:
  11. Թիմի անդամներին թույլ տալ ինքնուրույն որոշումներ կայացնել (եթե ծրագրավորողները կարող են ինքնուրույն որոշումներ կայացնել, ինքնակազմակերպվել և շփվել թիմի մյուս անդամների հետ` գաղափարներ փոխանակելով, ապա որակյալ արտադրանք ստեղծելու հավանականությունը էապես մեծանում է)
  12. Մշտապես հարմարվել փոփոխվող միջավայրին (դրա շնորհիվ պատրաստի արտադրանքը կլինի ավելի մրցունակ)

Պոդկաստի հղումը՝ Agile (ճկուն կառավարման) մանիֆեստ

ԿառավարումՃկուն կառավարումՄենեջմենթ