Առքուվաճառքի պայմանագիր
Առքուվաճառքի պայմանագրի տիպային օրինակ (ձևանմուշ)
-
Կողմերի իրավունքները և պարտականությունները
2.1. Վաճառողն իրավունք ունի պահանջել Գնորդից վճարելու ապրանքի համար, իսկ ուշացման դեպքում` նաև տոկոսներ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածին համապատասխան.
2.2. Վաճառողը պարտավոր է`
2.2.1. Գնորդին հանձնել սույն պայմանագրի 1.2 կետում նշված ապրանքը` սույն պայմնագրով նախատեսված պայմաններին համապատասխան։
2.3. Գնորդն իրավունք ունի`
2.3.1. եթե Վաճառողը հրաժարվում է հանձնել վաճառված ապրանքը, միակողմանի հրաժարվել սույն պայմանագիրը կատարելուց.
2.3.2. եթե Վաճառողը հանձնել է սույն պայմանագրով որոշվածից պակաս քանակի ապրանք, պահանջել լրացնելու ապրանքի պակաս հանձնված քանակը կամ հրաժարվել չհանձնված ապրանքի համար վճարելուց, իսկ եթե ապրանքի համար վճարել է, ապա պահանջել վերադարձնելու վճարված գումարը.
2.3.3. եթե հանձնված է անպատշաճ որակի ապրանք, իր ընտրությամμ պահանջել`
ա) համաչափ պակասեցնելու ապրանքի գինը.
μ) ողջամիտ ժամկետում անհատույց վերացնելու ապրանքի թերությունները.
գ) հատուցելու ապրանքի թերությունները վերացնելու համար իր կատարած ծախսեը.
2.3.4. չվերացվող թերություններ հայտնաμերելու դեպքում, իր ընտրությամμ`
ա) հրաժարվել սույն պայմանագիրը կատարելուց և պահանջել վերադարձնելու ապրանքի համար վճարված գումարը.
μ) պահանջել փոխարինելու անպատշաճ որակի ապրանքը սույն պայմանագրին համապատասխանող որակի ապրանքով.
2.3.5. անկոմպլեկտ ապրանք հանձնելու դեպքում իր ընտրությամμ պահանջել`
ա) համաչափ պակասեցնելու ապրանքի գինը.
μ) ողջամիտ ժամկետում կոմպլեկտավորելու ապրանքը.
2.4. Գնորդը պարտավոր է`
2.4.1. սույն պայմանագրով նախատեսված տեսականուն չհամապատասխանող ապրանքն ընդունելու դեպքում` դրանց համար վճարել Վաճառողի հետ համաձայնեցված գնով.
2.4.2. ապրանքի համար վճարել սույն պայմանագրի 3-րդ կետով սահմանված կարգով.
2.4.3. ապրանքը Վաճառողից ընդունելու ժամանակ ստուգել ապրանքի անվանման, քանակի և որակի համապատասխանությունը թիվ 1 հավելվածին։ Ապրանքն ընդունելու արդյունքում կողմերը կազմում և ստորագրում են ապրանքի ընդունման – հանձնման ակտ, որում նշվում է ապրանքի անվանումը, քանակը, որակը, հայտնաμերված թերությունները։
Բարև ձեզ,ես կորցրել եմ իմ երկու մեքենաների վաճառքի պայմանագիրը,կարողեմ նորը ստանալ? Բանն այն է,որ ես Հայաստանում չեմ ապրում,հնարավոր է ես կրկնօրինակները ստանամ էլեկտրոնային տարբերակով?Շնորհակալություն
Բարև Ձեզ պարոն Դավթյան։
Առք ու վաճառքի պայամանագրին կից թիվ 1 հավելվածը, որի մասին նշվում է ձևանմուշի 3.1 կետում, չի ստացվում գտնել։
Եթե հնարավոր է տեղադրեք կայքում կամ համապատասխան կայքի հղում, որտեղից կարող ենք հավելված 1-ի ձևանմուշ ներբեռնել։
Նախապես շնորհակալ եմ ։
Հարգանքներով՝ «Մոբայլ կոնտակտ»
Բարև Ձեզ, հավելվածի ձևանմուշ առկա չէ: Հավելվածի տեսքով կարող եք նկարագրել ապրաքը, անվանացանկը և արժեքը, այդ նկարագրությունը կարող եք ներառել նաև պայմանագրի մեջ և հավելվածի կարիք չի լինի: