Գարիկ Դավթյանի անհատական տարածք

Աուդիտորական ծառայության մատուցման պայմանագիր

Ձևանմուշ

Աուդիտորական ծառայության մատուցման  պայմանագրի օրինակ (ձևանմուշ)

1. Պայմանագրի առարկան

1.1. Հաճախորդը հանձնարարում է, իսկ Աուդիտորն ստանձնում է աուդիտորական ստուգում անցկացնելու և դրա արդյունքներով եզրակացություն տրամադրելու պարտավո-րություն:

1.2. Ստուգվող ժամանակաշրջանն է` ___________________________:

1.3. Աուդիտորի աշխատակիցների ցանկը, որոնք անմիջականորեն անցկացնելու են ստուգումը, որոշված է սույն պայմանագրի թիվ 1 հավելվածում:

2. Կողմերի իրավունքները և պարտականությունները

2.1. Աուդիտորը պարտավոր է`

2.1.1. Հաճախորդի ստուգումն սկսել ոչ ուշ, քան «________» _____________ թ.

2.1.2. պահպանել Հաճախորդի կազմակերպությունում սահմանված կանոնները.

2.1.3. ստուգումն ավարտելուց հետո Հաճախորդին ներկայացնել աուդիտորական եզրակացությունը պայմանագրի թիվ 2 հավելվածում նշված ձևով մատուցված ծառայու-թյունների ակտը երկուստեք ստորագրելու պահին.

2.1.4. Հաճախորդի խորհրդատվության և ստուգման ընթացքում օգտագործել օրինական մեթոդներ և միջոցներ ու ղեկավարվել գործող օրենսդրությամաբ.

2.1.5. չհրապարակել ստուգման ընթացքում ստացված այն տեղեկությունները և տվյալները, որոնք ունեն գաղտնի բնույթ կամ Հաճախորդի առևտրային գաղտնիքն են.

2.1.6. ստուգումն ավարտել մինչև ______________ :

2.2. Հաճախորդը պարտավոր է`

2.2.1. Աուդիտորին ներկայացնել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնց ցանկը մինչև ստուգմն սկսելն Աուդիտորը ներկայացնում է գրավոր պահանջով.

2.2.2. Աուդիտորի աշխատանքի համար առանձնացնել աշխատատեղ` տվյալ տեսակի աշխատանքի համար անհրաժեշտ սարքավորումներով.

2.2.3. Աուդիտորի աշխատակիցներին պարզաբանումներ տրամադրելու համար անհրաժեշ-տության դեպքում ապահովել իր աշխատակիցների ներկայությունը.

2.2.4. սույն պայմանագրի պայմաններին համապատասխան ժամանակին վճարել Աուդիտորի մատուցած ծառայությունների համար:

“Աուդիտորական ծառայության մատուցման  պայմանագիրը” ամբողջությամբ բեռնել

Պատասխան թողնել

Ձեր էլ.փոստի հասցեն չի հրապարակվի: