Բիզնես գործընթացներն որպես կառավարման օբյեկտ
Դեռևս 1916 թվականին Անրի Ֆայոլն առաջարկեց կառավարման գործառույթների հետևյալ դասակարգումը՝
- Պլանավորում՝ նպատակային ցուցանիշների սահմանում և դրանց իրացման պլանի կազմում,
- Կազմակերպում՝ տարբեր ստորաբաժանումների և աշխատակիցների միչև խնդիրների բաշխում,
- Ղեկավարում(մոտիվացիա)՝պլանավորած գորողությունների իրացման նպատակով կատարողերի մոտիվացում,
- Կոորդինացում՝ ստորաբաժանումների և աշխատակիցների միչև փոխհարաբերությունների սահմանում,
- Վերահսկում՝ արդյունքների համադրումը պլանավորած նպատակային ցուցանիշների հետ:
Ներկայումս գործընթացների կառավարումը հաճախ ներկայացվում է Դեմինգի-Շուխարտի կատարելագործման պարբերաշրջանի տեսքով(Plan-Do-Check-Act)’
- Պլանավորել
- Կատարել
- Վերահսկել
- Գործել
Դեմինգ-Շուխարտի պարբերաշրջանը եռաստիճան կազմակերպական կառուցվածք ունեցող կազմակերպության համար կարելի է ներկայացնել հետևյալ գծանկարների տեսքով՝
Գործընթացների կառավարման գործընթացում իրացված է Ֆայոլի կառավարման գործառույթները և Դեմինգ-Շուխարտի պարբերաշրջանը: Այսպես՝
- Պլանավորում:Կառավարման ցանկացած համակարգ կախված կազմակերպության նպատակներիցկառուցվում է վերևից ներքև:Գործընթացի “տերը” կառավարման ընթացքում իրականացնում է ռեսուրսների բաշխում: Այս փուլում պլանները կազմվում են նախնական վերլուծությունների արդյունքում:
- Կազմակերպում: Գործընթացի “տերը” վերահսկում է ոչ միայն գործընթացի արդյունքը, այլ նաև վերլուծում է գործընթացի ընթացքը և մշակում նախազգուշացնող գործողություններ: Գործընթացի “տերը” գործընթացն իրականացնելու համար պետք է ապահովված լինի անհրաժեշտ ռեսուրսներով և պատասխանատվություն կրի արդյունքների համար: “Միաջանկյալ” գործընթացի “տերը”պեք է օժտված լինի համապատասխան լիազորություններով ,որոնք հնարավորություն կտան վերջինիս կառավարել տարբեր ստորաբաժանումներով անցնող գործընթացները: Գործընթացի հիմնական խնդիրը հաճախորդների պահանջմունքների բավարարումն է :
- Կոորդինացում: Գործընթացի “տերը” պոտենցիալ շեղումների վերացման նպատակով մշակում է նախազգուշացնող գործողություններ: Գործընթացի տերը արդյունավետության բարձրացման նպատակով պետք է օժտված լինի կառավարչական որոշումներ ընդունելու լիազորություններով:
- Վերահսկում: Սա իրենից ներկայացնում է փաստացի ձեռք բերված արդյունքների համեմատումը պլանավորված նպատակային ցուցանիշների հետ: Որպեսզի գործընթացի “տերը” կարողանա հասնել պլանավորված նպատակային ցուցանիշներին նա պետք է ապահովված լինի անհրաժեշտ ռեսուրսներով և ադմինիստրատիվ լիազորություններով:
Վերը ներկայացված մոտեցումը ժամանակակից կառավարման տեսության մեջ հայտնի է՝ գործընթացային մոտեցում անվամբ: Ժամանակակից կառավարման հայտնի տեսությունների՝ TQM,6 SIGM և ISO ստանդարտների հիմքում ընկած է հենց այս մոտեցումը:Այդ փաստն ակնհայտ երևում է դրանց միչև համեմատությունանցկացնելու ժամանակ: Միմյանց հետ համեմատվել են հետևյալ մոտեցումները՝PDCA DMAIC CEDAC®, և արդյունքներն ամփոփված են աղյուսակ 1-ում՝.
Վերոհիշյալ համակարգերի համադրման արդյունքում կարելի է ստանալ նոր համակարգը,որը իր մեջ կներառի բոլոր մոտեցումների դրական կողմերը: Այդ համակարգը պատկերված է աղյուսակ 2-ում’
Առաջարկվող համակարգը կնպաստի կազմակերպության անընդհատ զարգացման,գործընթացների կատարելագործման, որակի բարձրացման գործընթացներին և կազմակերպությանը կապահովի մրցակցային առավելություներով: