Գարիկ Դավթյանի անհատական տարածք

ԲԽԽ մատրիցայի մոդելը Excel-ում

ԲԽԽ մատրիցան (ագլ. BCG matrix) — մարքետինգի ռազմավարական կառավարման և պլանավորման գործիք է: Այն ստեղծվել է Բոստոնի խորհրդատվական խմբի հիմնադիր Բրյուս Դ. Հենդերսոնի կողմից:

Մատրիցան տեսականորեն հիմնավորված է: Նրա հիմքում ընկած է երկու կոնցեպցիա՝ ապրանքի կենսապարբերաշրջանը և արտադրության մասշտաբի էֆեկտը կամ ուսուցման կորը:
Մատրիցայի վրա, ըստ առանցքների պատկերված են պահանջարկի աճը (ուղղահայաց առնցք) և շուկայի մասնաբաժին (հորիզոնական առանցք): Այս երկու գնահատականների համադրումը հնարավորություն է տալիս ըստ կարևորության դասակարգել ապրանքները:

Մատրիցայի առավելություններն են՝

  • Տեսական փոխկապակցվածությունը ֆինանսական մուտքերի և վերլուծվող ցուցանիշների միջև;
  • Վերլուծվող ցուցանիշների օբյեկտիվությունը (շուկայի հարաբերական մասնաբաժին և շուկայի աճի տեմպ);
  • Ստացված արդյունքի և կառուցման պարզությունը;
  • Պորտֆելի վերլուծության և ապրանքի կենսապարբերաշրջանի համադրման հնարավորթյունը;
  • Ընկալման պարզություն և հասանելիություն;
  • Բիզնես միավորի և ներդրումային քաղականության մշակման պարզություն:

ԲԽԽ մատրիցա

Պատասխան թողնել

Ձեր էլ.փոստի հասցեն չի հրապարակվի: