Դեպի թիվ ճանապարհին
Տրանսֆորմացիան բավականին դժվար և ծանր գործընթաց է: Դեպի թիվ տրանսֆորմացվելիս պետք է պատրաստ լինել սխալների, «սխալ շրջադարձերի» և այդ ամենը հանգիստ ընդունելուն:
Իրականում հոդվածը գրել եմ 2 տարի առաջ, սակայն նոր կարողացա այն թարքմանել հայերեն: Ինչևէ, ինչպես ցույց է տալիս իրականությունը այդ երկու տարվա ընթացքում էական ոչ մի բան չի փոփոխվել: Այժմ անցնենք բուն նյութին, այն վերաբերում է տրանսֆորմացիային, որը հնարավորություն կտա գոյատևել թվային միջավայրում: Եթե էլ ավելի հստակեցնեմ, ապա խոսելու ենք թվայնացման և սխալ մոտեցւոմների մասին:
Տրանսֆորմացիան բավականին դժվար և ծանր գործընթաց է: Դեպի թիվ տրանսֆորմացվելիս պետք է պատրաստ լինել սխալների, «սխալ շրջադարձերի» և այդ ամենը հանգիստ ընդունելուն: Բայց նաև պետք է զգոն լինել, որպեսզի «սխալ շրջադարձի» և շեղվելու դեպքում, արագ վերադառնալ ճիշտ ուղի: Հիմնական օրինակները կբերեմ բանկային համակարգի վրա, քանի որ այն բավականին արխայիկ և անախրոն է, որի արդյունքում բավականին ցայտուն օրինակներ են ստացվում:
Տրանսֆորմացիայի ժամանակ, տեղից շրաժվելու համար պետք է որոշել՝ ուր գնալ, ընտրել ուղի, ռազմավարությունը: Բանկերն ունեն 3 ճանապարհ՝
- Դառնալ ինկրեմենտալ բանկ
- Դառնալ թվային հիբրիդ
- Դառնալ թվային բանկ (neobanks)(2 տարի առաջ դեռևս հույս կար, որ բանկերը կդառնան թվային, սակայն իրականությունը ցույց է տալիս, որ տրնասֆորմացիայի միջոցով դա հնարավոր չէ)
Այս երեք ուղիներից որպես հիմք վերցնենք երրորդը: Ինչո՞ւ: Որովհետև թվային միջավայր տեղեփոխվելու ժամանակ, սխալ ուղի ընտրելու կամ շրջադարձ կատարելու դեպքում կստանանք կամ ինկերմենտալ բանկ կամ թվային հիբրիդ:
Ի դեպ, ժամանակի ընթացքում ինկրեմենտալ բանկերը կվերանան, իսկ թվային հիբրիդները նոր թվային բանկերի համար կդառնան ենթակառուցվածքի մատակարարներ և ժամանակի ընթացքում նույնպես կվերանան:
Որո՞նք են թվայնացման ճանապարհին թույլ տրված հիմնական սխալները՝
- Տրանսֆորմացիան որպես նախագիծ դիտարկելը: Սա ուղիղ տանում է դեպի ինկրեմենտալ-բանկ, տրանսֆորմացիայի ժամանակ փոխվում է բիզնես-մոդելը և դա ռեֆորմ է, այլ ոչ թե նախագիծ:
- Տրանսֆորմացիան որպես արդիականացում դիտարկելը: Կփոխենք ծրագրերը, ստորաբաժանումների անվանումները, կուժեղացնենք ՏՏ և այլն: Սա ուղիղ տանում է դեպի թվային հիբրիդ: Տրանսֆորմացիան ռեֆորմ է, այլ ոչ թե արդիականացում:
Ինչ է իրենից ներկայացնում ռեֆորմը (բարեփոխումը)` «Բարեփոխումն ենթադրում է էական փոփոխություններ օբյեկտի գործառնության տրամաբանությունում, հնարավոր է հիմնարար սկզբունքների փոփոխություն, որոնք թույլ կտան ստանալ լիովին նոր ելքային արդյունք և լիովին նոր օբյեկտ (համակարգ):
Այս դեպքում բարեփոխումը, փաստորեն, հիմնային գործընթացների, ավանդույթների և այլնի արմատական փոփոխությունն է: Եվ ինչպես երեևում է նկարագրությունից, մեկ քայլ այն կողմ, և կհայտնվենք «սխալ տեղում»:
Հաճախորդներն, նրանց փորձառնությունը ու աշխատակիցները պետք է լինեն նոր սերնդի թվային բանկի զարգացման ելակետը: Հետևաբար, տրանսֆորմացիան պետք է սկսել մշակույթից: Մշակույթի վերափոխման հիմնական երկու եղանակ գոյություն ունի և կարելի տարանջատել՝ ռիսկայինի և ոչ ռիսկայինի: Առաջին եղանակը, որը նաև համարվում է ռիսկային, այն է, երբ մշակույթը փորձում են փոծել անձնակազմի փոփոխության միջոցով: Վիճակագրորեն, մշակույթը փոխելու համար հարկավոր է փոխել աշխատակազմի առնվազն 2/3-ին ՝ սկսած թոփ ղեկավարներից, եթե ոչ, ապա մշակույթի փոփոխությունը կտևի 3-ից 10 տարի: Սա կարող է ճգնաժամի բելեր:
Երկրորդ եղանակը, որը ոչ ռիսկային է, դա դուստր ընկերության կամ առանձին և ինքնաբավ միավորի ստեղծումն է, որը կունենա կամ որտեղ կձևավորբի իր մշակույթը: Այս եղանակի հիման վրա և թվային տրանսֆորմացիայի տապալումներից և խնդիրներից ելնելով իմ կողմից մշակվել է թվային միջավայր տեղափոխվելու նոր մոտեցում, այն է՝ “թվային միգրացիա”, որին համառոտ կարող եք ցանոթանալ “Թվային տրանսֆորմացիա թե թվային միգրացիա” հոդվածում:
Հաջորդը, պետք է ստեղծել թվային ռեսուրսների օգտագործման ռազմավարություն, օպտիմալ կերպով կառուցել գործընթացները և ստեղծել կազմակերպչական կառուցվածք, որը հնարավորթւոյւն կտա ներգրավել և պահել բիզնեսին անհրաժեշտ աշխատակիցներին և հաճախորդներին: Եվ վերջին կետով, բանկը պետք է որոշի, թե ինչպես է ավանդական ապակին ու բետոնը, այսինքն մասնաճյուղերը, տեղափոխում նոր թվային կառուցվածք, միգուցե այն այլևս անհրաժեշտ չէ:
Այսպիսով, եթե ամփոփենք վերը նշված, ապա ստանում ենք հետևյալը՝ անհրաժեշտ է ստեղծել առանձին ստորաբաժանում (մասնաճյուղ կամ դուստր ձեռնարկություն), որը կունենա իր մշակույթը, կառուցվածքը, ռազմավարությունը և այլն: Այս առանձին ստորաբաժանումը սկսում է իր գործունեությունը ծավալել, որպես վերբանկային համակարգ, աստիճանաբար մայր ընկերությանը վերափոխում է թվային հիբրիդի և իր համակարգի ենթակառուցվածքի մատակարար: Իսկ վերջում, այս նոր միավորը կլանում մայր ընկերությանը:
Հղում փոդքասթին՝ Դեպի թիվ ճանապարհին