Գարիկ Դավթյանի անհատական տարածք

Էֆֆեկտիվության ավանդական մետրիկաները և թվային հարթակները

Традиционные метрики эффективности и цифровые платформы

Ինչպես ֆիզիկական, այնպես էլ թվային աշխարհում բիզնես կազմակերպելու և կառավարելու համար անհրաժեշտ են մետրիկաներ: Ֆիզիկական աշխարհի բիզնեսի համար գոյություն ունեն բավականին շատ ավանդական մետրիկաներ և էֆֆեկտիվության առանցքային ցուցանիշներ (KPI), որոնց միջոցով կարելի է հասկանալ, թե որքանով է հաջող բիզնեսը:

Բայց, ցավոք, այս ավանդական մետրիկաները անօգուտ են թվային հարթակների համատեքստում:
Ինչո՞ւ: Պարզելու համար եկեք արժեք ստեղծելու տեսանկյունից վերլուծենք ֆիզիկական աշխարհում իրականացվող բիզնեսը: Այն կարելի է  ներկայացվել հոսքագծի տեսքով, որը ստեղծում և այնուհետև արժեքը առաքում է սպառողին:

Հոսքագծային հաջողակ բիզնեսը պետք է մինիմալ ռեսուրսներով առավելագույն քանակությամբ արտադրանք մատակարարի սպառողներին՝ օգտագործելով լավ կազմակերպված մարկետինգի, վաճառքի և բաշխման համակարգեր: Այս ամենի արդյունքում բիզնեսը ստանում է այնքան եկամուտ, որը բավարար է ծախսերը փոխհատուցելու և շահույթ բաշխելու համար:

Հոսքագծային բիզնեսի մետրիկաները մշակված են այնպես, որ հնարավորթյուն են տալիս չափել հոսքագծով արժեքի տեղափոխման էֆֆեկտիվությունը:

Պարզ ասած, դրանք այն ցուցանիշներն են, որոնք հնարավորություն են տալիս չափել՝ դրամական միջոցների հոսքը, պաշարների շրջանառությունը, զուտ շահույթը, համախառն շահույթը, ծախսերը և ներդրումների վերադարձելիությունը և այլն: Այս մետրիկաները մենեջերներին օգնում են հայտնաբերել «խողովակաշարում» առկա խոչընդոտները, խցանումները և խաբանումները: Գործընթացների բարելավումը, հարավորություն է ընձեռնում  ավելի շատ, ավելի արագ և ավելի շահավետ արժեքի հոսքի ապահովման համար:

Այս նույն տրամաբանությամբ, հոսքագծային, վտանգավոր է մոտենալ թվային հարթակներին:

Որովհետեւ՝

Առաջին հերթին, հարթակները արժեք ստեղծում են հիմնականում ցանցային էֆեկտների հիման վրա, և հարթակի մենեջերները պետք է կենտրոնանան ցանցի դրական էֆեկտների և հարթակի այնպիսի փոխներգործությունների վրա, որոնք ազդում են ցանցային եֆեկտի վրա:
Հարթակի վիճակագրությունը պետք է չափի արժեք ստեղծող փոխազդեցությունների հաջողության մակարդակը և դրա վրա ազդող գործոնները:

Այսպիսով, թվային հարթակի կարևորագույն չափանիշները դրանք այն են, որոնք չափում են արժեք ստեղծող փոխներգործության կայուն վերարտադրման ունակությունը
Վերլուծության վերջնական արդյունքը պետք է լինի դրական ցանցային էֆեկտներ և արժեքի ստեղծումը բոլոր մասնակիցների համար:

Երկրորդ՝ հոքագծային բիզնեսում կենտրոնացած են արժեքը հոքագծի մի ծայրից դեպի մյուս ծաիրը տեղաշարժելով,  իսկ հարթակային բիզնեսում հիմնականում մտահոգված են էկոհամակարգի ներսում արժեքի ստեղծմամբ, փոխանակմամբ և առաքմամբ, ընդ որում ՝ այս գործունեության մի մասը կատարվում է հարթակում, իսկ մեկ այլ մասը հնարավոր է հարթակից դուրս: Ամենակարևոր նպատակը, որի վրա պետք է կենտրոնանալ հարթակային բիզնեսում, դա բոլոր օգտատերերի համար արժեքի ստեղծումն է:

Երրորդ, հարթակային բիզնեսի որոշ ցուցանիշներ թվային տարածքում կիրառելի չեն, իսկ ոմանք էլ վտանգավոր են, եթե դրանք կիրառվում են բիզնես սխալ կենսացիկլի ժամանակ: Հարթակային բիզնեսը պայմանականորեն կարելի է բաժանել հետևյալ փուլերի՝ “ծնունդ” կամ ստարտապ, աճել և հասունություն:

Յուրաքանչյուր փուլ ունի իր մետրիկաները: Դրանք այնպիսի ցուցանիշներ են, ինչպիսիք են ՝ օգտատերերի բազա, ակտիվ արտադրողները և սպառողները, հարթակի կրիտիկական կետ, հարթակի իրացվելիություն, ակտիվ օգտագործողների փոխակերպում գնող հաճախորդների, օգտագործողի և արտադրողի ներգրավվածության խորություն, սպառողից արտադրողի և հակառակը փոխակերպման գործակից և այլն:

Ապագա հոդվածներում յուրաքանչյուր կետին մանրամասն կանդրադառնամ:

Պատասխան թողնել

Ձեր էլ.փոստի հասցեն չի հրապարակվի: