Գարիկ Դավթյանի անհատական տարածք

Ֆինտեխ vs Տեխֆին

Նոր թվային բանկը տեխֆին ընկերություն է, այսինքն տեխնոլոգիական ընկերություն, որը մատուցում է ֆինանսական ծառայություններ:

Նախորդ հոդվածներում անդրադարձել ենք Digitization-ին (թվայնացված) և Digitalization-ին (Թվային ստեղծված): Մասնավորապես՝

  1. Digitization- ի ժամանակ գործընթացի կառուցվածքում որևէ փոփոխություն տեղի չի ունենում, այն պարզապես տեղափոխվում է թվային միջայր:
  2. Digitalization-ի ժամանակ գործընթացը ամբողջովին փոխվում է, ստեղծվում է նոր գործընթաց, որը լիովին համապատասխանում է թավային միջավայրի կանոններին:

Այժմ տեսնենք, թե ինչպես են դրանք կապված ֆինտեխի և տեխֆինի հետ:  Եվ ապագայում կունենանք բանկեր՝ թվայնացված գործընթացներով թե թվային գործընթացներով, ֆինտեխներ թե տեխֆիններ: ժամանակին նման տարանջատումն անիմաստ էր թվում, սակայն ներկայումս ընկերություններին տարբերակելու համար նման տարանջատումը դառել է անհրաժեշտություն:

Տեխֆին՝ ստեղծում է նոր թվային գործընթաց, որոնք անալոգային աշխարհում գործում են մասամբ կամ ընդհանրապես չեն գործում: Սա թվային ստեղծվածն է:

Ֆինտեխ՝ թվայնացնում է գործընթացները տեխնոլոգիայի հնարավորություններին համապատասխան, որոնք կարող են գործել ինչպես անալոգային աշխարհում, այնպես էլ թվային: օրինակ՝ ավանդական բանկը, որը ստեղծել է իր հավելվածը և կցել իր գործող համակարգին: Սա թվայնացումն է:

Թվային բանկը կառուցվում է զրոյից և ակտիվորեն օգտագործում է ժամանակակից ինտերնետ-տեխնոլոգիաները: Նա բոլորովին այլ է: Թերևս, պատկերավոր ներկայացնելու համար կարելի է բերել խոշոր բանկի օրինակ; պատկերացնենք բանկ որը ունի մասնաճյուղեր, աշխատակազմ, պատմություն: Նոր տեխնոլոգիաներ ի հայտ գալուն պես փորձում է այն ինտեգրել իր ծանրաբերռնված ու բարդ համակարգին:

Սկսնակ թվային բանկն ամենը սկսում է զրոյից և այլ հարցադրումներ է կատարում գործընթացները կառուցելու ժամանակ, օրինակ՝  «Ինչպե՞ս վերակազմավորել ֆինանսական ծառայությունները հիմվելով նոր տեխնոլոգիաների վրա»:

Այժմ փորձենք հստակեցնել ֆինտեխի և տեխֆինի տարբերությունը, այսինքն ֆինանսական ընկերության և ընկերության որը կիրառելով առկա տեխնոլոգիաները տրամադրում է ֆինանսական ծառայութույններ:

Ավանդական բանկը ֆինտեխ ընկերություն է, այսինքն ֆինանսական ընկերություն, որն փորձում է  իր կառույցվացքում և գործընթացներում կիրառել նոր տեխնոլոգիաները, թվային միջավայրում ներկայություն ապահովելու համար: Նմանատիպ ընկերությունները թվային չեն և առավելագույնը կարող են լինել հիբրիդ, մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հոդվածում՝ Հայկական բանկերը չափվում են “թվայնացմամբ” (մաս 2)

Նոր թվային բանկը տեխֆին ընկերություն է, այսինքն տեխնոլոգիական ընկերություն, որը մատուցում է ֆինանսական ծառայություններ: Առկա տեխնոլոգիայի հիման վրա ստեղծում է նոր ծառայություններ, որոնք ավելի ներդաշնակեն առկա կոնտեքստում:

Առաջինը շարունակում է կենտրոնանալ ֆիզիկապես բաշխված կազմակերպության վրա, բազմաթիվ մասնաճյուղերի տեսքով, և փորձում է այդ ամենի հետ ինտեգրել նոր տեխնոլոգիաները:

Երկրորդը սկսվում է համացանցում տվյալների թվային բաշխմամբ, այնուհետև որոշվում է, արդյոք իր գործունեության համար անհրաժեշտ են մասնաճյուղեր և աշխատակիցներ: 

Առաջիններն իրենց գործունեության ընթացքում առաջնորդվում են համանմանության սկզբունքով, որը հիմնականում բերում է ինկրեմենտալ զարգացման և աջակցող նորարարությունների: Երկրորդներն առաջնորդվում են առաջնային սկսզբունքով, անտեսելով ֆիզիկական աշխարհում ձեռք բերաց փորձը, ազատվելով դարերով կուտակված համակարգային բեռից: Այս ամենը վերջիններիս թույլ է տալիս ստեղծել պայթեցնող նորարարություններ:  

Պայթեցնող նորարարություններ ստեղծող ընկերությունների վարքագծին կարող եք ծանոթանալ հետևյալ հոդվածում՝  Թվային միջավայրը և «պայթեցնող» ընկերությունները

 

Հղում պոդքասթին՝ Ֆինտեխ vs Տեխֆին

Պատասխան թողնել

Ձեր էլ.փոստի հասցեն չի հրապարակվի: