GE/McKinsey մատրիցան Excel-ում
Միջազգային շուկայի ընդլայնման և ամրապնդմանը զուգահեռ ընկերությունների միջև էականորեն սրվել է մրցակցությունը, որը կառավարման այնպիսի մեթոդների (GE/McKinsey) անհրաժեշտություն է առաջացրել, որոնք թույլ կտան ընկերություններին փոխվել և հարմարվել շուկայի պահանջներին:
Այդ մեթոդներից մեկն է դարձել մատրիցային համակարգը:
Բոստոնի Խորհրդատվական Խմբի կողմից՝ բիզնեսի ռազմավարական վերլուծության և պլանավորման մոդելի (ԲԽԽ մատրիցա) ստեղծումից հետո, սկսեցին հայտնվել նաև այլ վերլուծական մոդելներ: Այսպես, 1970 թվ. սկզբին հայտնվեց General Electric կորպորացիայի և McKinsey & Со խորհրդատվական ընկերության կողմից համատեղ մշակված վերլուծական մոդելը, որը տնտեսագիտական գրականության մեջ հայտնի է տարբեր անվանումներով, մասնավորապես՝ GE/McKinsey մատրիցա, Մրցակցային դիրքի և շուկայի գրավչության մատրիցա, “պղպջակների դիագրամա” և այլն: