Գույքի վարձակալության պայմանագիր
Գույքի վարձակալության պայմանագրի օրինակ (ձևանմուշ)
1. Պայմանագրի առարկան
1.1. Սույն պայմանագրով Վարձատուն պարտավորվում է վճարի դիմաց Վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը հանձնել 1.2. կետում նշված գույքը:
1.2. Վարձատուն պարտավորվում է Վարձակալին հանձնել հետևյալ գույքը` Mercedes-Benz E 320 մակնիշի ավտոմեքենա, պետ. համարանիշ` — AA —, այսուհետ՝ «Գույք»:
1.3. Գույքը պատկանում է Վարձատուին սեփականության իրավունքով, ինչը հաստատվում է հետևյալ փաստաթղթերով` ավտոմեքենայի սեփականության վկայագիր:
1.4. Գույքը Վարձակալին պետք է հանձնվի սույն պայմանագիրն ստորագրելու պահից մեկ օրվա ընթացքում:
1.5. Գույքը նախատեսվում է որպես կազմակերպության տնօրենի փոխադրամիջոց օգտագործելու համար:
1.6. Սույն պայմանագրի գործողության ընթացքում Գույքի օգտագործման արդյունքում Վարձակալի ստացած եկամուտները նրա սեփականությունն են:
1.7. Վարձատուն երաշխավորում է, որ սույն պայմանագրի 1.1. կետում նշված Գույքը վաճառված, գրավ դրված, վարձակալության կամ անհատույց օգտագործման տրված կամ այլ կերպ ծանրաբեռնված չէ, դատական վեճի առարկա չէ, արգելանքի տակ չի գտնվում:
1.8. Վարձակալության հանձնված Գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն այլ անձի հիմք չէ սույն պայմանագիրը լուծելու կամ փոփոխելու համար:
2. Կողմերի իրավունքները և պարտականությունները
2.1. Վարձատուն իրավունք ունի`
2.1.1. Վարձակալից պահանջել Գույքն օգտագործելու սույն պայմանագրի պայմաններին և Գույքի նշանակությանը համապատասխան.
2.1.2. Վարձակալի կողմից վարձը վճարելու ժամկետների էական խախտման դեպքում նրանից պահանջել վաղաժամկետ մուծելու վարձավճարը.
2.1.3. պահանջել լուծելու պայմանագիրը և հատուցելու վնասները, եթե Վարձակալը Գույքից օգտվում է պայմանագրի պայմաններին կամ Գույքի նշանակությանն անհամապատասխան.
2.2. Վարձատուն պարտավոր է`
2.2.1. Գույքը Վարձակալին տրամադրել սույն պայմանագրի պայմաններին և Գույքի նշանակությանը համապատասխանող վիճակում.
2.2.2. Գույքը Վարձակալին հանձնել դրա բոլոր պատկանելիքներով ու դրան վերաբերվող փաստաթղթերով (տեխնիկական անձնագիր, որակի հավաստագիր և այլն).
2.2.3. իր հաշվին կատարել Գույքի հիմանական վերանորոգումը.
2.2.4. Վարձակալին նախազգուշացնել Գույքի նկատմամբ երրորդ անձանց բոլոր իրավունքների (գարվի իրավունք, սերվիտուտ և այլն) մասին.
2.2.5. Վարձակալի պահանջի դեպքում անհատույց վերացնել Գույքի թերությունները կամ իջեցնել վարձավճարը:
Բարև Ձեզ, կասեք խնդրում եմ հյուրատունը սենյակի վարձակալի հետ ինչ պայմանագրի ձևով է աշխատում?
Շնորհակալություն
Բարև Ձեզ Մարիա, իմ կարծիքով հրապարակյաին առաջարկի միջոցով (օֆերտա):
Շնորհակալություն հարցի համար:
Շնորհակալ եմ պատասխանի համար
Բարև ձեզ, ես նորաբաց անշարժ գույքի գործակալություն ունեմ, հիմա չեմ կարողանում աշխատանքի ընթացքը ապահովելու համար, գտնեմ պայմագրերի ձևեր՝ մասնավորապես գործարքների մեջ որպես միջնորդ հանդես գալու պայմանագրերի ձևերը
Բարև Ձեզ Արման, Ձեզ պատասխանել եմ email-ով:
Շնորհակալություն հարցի համար:
Դուք ոչ մի email-ովել չեք պատասխանել, շնորհակալություն,
Պարոն Դավթյան, եթե ունեք ստանդարտ ձևերը իմ նշած պայմանագրերի և կարող եք տրամադրել,շատ շնորհակալ կլինեմ,իսկ եթե ոչ կամ չեք ուզում լավություն արած լինեք էտպեսել ասեք,
Հարգանքով՝Արման
bstime.armenia@gmail.com
arman.hovhannisyan093@gmail.com
Հարգելի Արամ, մեկնաբանելու համար պահաջվող ձեր կողմից մուտքագրված էլ.փոստին ուղարկվել է նամակ, որի առաքման հետ ոչ մի խնդիր չի առաջացել, ստուգեք բոլոր մուտքային թղթապանակները ներառյալ Սպամ թղթապանակը:
Բարև Ձեզ.
Խնդրում եմ ինձ ուղարկել օֆիսային տարածքի անհատույց վարձակալելու պայմանագրի ձև: Հավելեմ, որ տարածքը ցանկանում է ֆիզիկական անձից վարձակալել ԱՁ:
Կանխավ շնորհակալ եմ:
Բարև Ձեզ։ Կխնդրեմ ինձ բնակարանի վարձակալության պայմանագրի նմուշ ուղարկեք։ Նախապես շնորհակալություն։
Բարև Ձեզ։ Կասե՞ք՝ ինչ պայմանագրով կարելի է հաստատել, կարգավորել օտարերկրացուն տրամադրվող գույքի վարձակալությունը։
Բարև Ձեզ, Մարիամ: Իմ կարծիքով տիպային ձևը (գույքի վարձակալության պայմանագիր) կիրառելի է նաև ոչ ռեզիդենտների համար:
Բարև Ձեզ.
Խնդրում եմ ինձ ուղարկել օֆիսային տարածքի անհատույց վարձակալելու պայմանագրի ձև: Հավելեմ, որ տարածքը ցանկանում է ֆիզիկական անձից վարձակալել ՍՊԸ-ն , նաև քաղիրավական պայմանգրի նմուշ։
Կանխավ շնորհակալ եմ:
Բարև Ձեզ Եվա,
Այն ինչ իմ մոտ առկա է, տեղադրված է կայքում:
Barev dzez xndrum em indz tramadrel bnakaranai vardzakalutyan paymanagri dzev. Im maili hascen e …..@ mail.ru
Kspasem
Naxapes shnorakalutyun
Բարև ձեզ Անի,
Ձեր էլ.հասցեն ես հեռացրել եմ սպամից խուսաբելու համար: Այն ինչ ինձ մոտ առկա է տեղադրված է կայքում, նաև կարող եք նայել այստեղ
Բարև Ձեզ, արդյոք ֆիզ. անձը կարող է վարձակալել մեկ այլ ֆիզ. անձից տարածք
Բարև Ձեզ, օրենքը չի արգելում ֆիզիկական անձանց միչև վարձալությունը:
Բաև ձեզ ։ բնակարանը եթե վարձակալությամբ երկար ժամանակով տրվում է նույն անձին, բանավոր համաձայնությամբ (կոմունալները մուծում է ինքը վարձը ուղարկում է քարտի վրա)։ նա կարող է որևէ պահանջ կամ ոտնձգություն անել սեփականության հանդեպ ։կանխավ շնորհակալություն։
Բարև Ձեզ, Օնիկ: Որքանով գիտեմ գույքի սեփականատերերը կամ համասեփականատերերը նշվում են սեփականության վկայականում, մնացած անձինք այդ գույքի նկատմամբ սեփականությանիրավունք չունեն: Ավելի հստակ ձեզ կպատասխանի իրավաբանը:
բարև Ձեզ եթե հագուստ ենք վարձակալում պայմանագրի ինչ տեսակ է?
Բարև ձեզ,որ խնդրեմ ինձ կուղարկեք տան վարձակալության պայմանագրի ձևը
Гарик, добрый день. Благодарю за Ваш сборник договоров👍 и желаю успехов в ваших делах и счастья в жизни👏
Добрый день, Офелия. Рад что смог помочь Вам!
Բարև ձեզ,
Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին․
1/ Անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը կարող է կնքվել արտարժույթով թե ոչ։
2/ Գործում է արդյոք տուգանք արտարժույթով կնքելու դեպքում։
Բարև Ձեզ: Խնդրում եմ կադող եք ինձ էլ օգնել ուզում եմ բնակարանի վարձակալոպթյան համար պայմանագրի օրինակ ունենալ, չեմ գտնում: Նախապես շնորհակալ եմ: