ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Արտոնագրային սույն համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) պայմանագիր է Ձեր (Օգտատեր) և Գարիկ Սուրենի Դավթյանի (այսուհետ՝ Հեղինակ) միջև և տարածվում է Հեղինակի կողմից մծակված ծրագրերի բոլոր տարբերակների վրա: Ծրագրերը պատվիրելով Davtyan.Pro կայքում հաստատում եք, որ Դուք կարդացել եք սույն համաձայնագիրը և ընդունել եք այն:
1. Վճարման կարգը
1.1 Պատվիրատուն վճարումը կարող է կատարել կայքում (կամ վաճառքի հարթակում) նշված տարբերակներից որևէ մեկով:
1.2 Պատվերը հաստատելով պատվիրատուն պարտավորվում է 48 ժամվա ընթացքում ամբողջությամբ կատարել վճարումը:
1.3 Ծրագրի տարբերակների արժեքները նշված են 3 արտարժույթով ՀՀ դրամ, ՌԴ ռուբլի և ԱՄՆ դոլար: Պատվիրատուն վճարումը կատարում է այն արտարժույթով որն ընդունում է վճարման համակարգը:
1.4 Փոխանցման միջնորդավճարները և տարադրամի փոխանակման տարբերությունը վճարում է պատվիրատուն:
1.5 Սխալմամբ այլ հաշվեհամարի (կամ դրամապանակի, կամ նույանականացման համարի) վճարում կատարելու դեպքում տվյալ վճարման համակարգի հետ պատվիրատուն ինքն է լուծում առաջացած խնդիրները:
1.6 Հեղինակի կողմից սխալ հաշվեհամար (կամ դրամապանակ, կամ նույանականացման համար)նշելու դեպքում, Հեղինակն պարտավոր է առաքել ծրագիրը պատվիրատուին:
2. Ծրագրի առաքում
2.1 Ծրագիրն առաքվում է “ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ԿԱ” պայմանով, առանց որևէ երաշխիքի: Հեղինակը պատասխանատու չէ ծրագրի օգտագործման (կամ օգտագործման անհնարինության) արդյունքում Ձեզ, Ձեր տեղեկատվությանը կամ բիզնեսին հասցված վնասի կամ հնարավոր վնասի համար:
2.2 Հեղինակն պարտավորվում է, վճարումն կատարելուց հետո, 48 ժամվա ընթացքում առաքել ծրագիրը՝ պատվերի ձևակերպման ժամանակ նշված էլ.փոստի հասցեյին:
2.3 Հեղինակը տեղեկացնում է պատվիրատուին, եթե հնարավոր չէ 48 ժամվա ընթացքում առաքել ծրագիրը և նշում է առաքման հնարավոր ժամկետը: Եթե պատվիրատուն համաձայն չէ առաքման հնարավոր ժամկետի հետ, ապա Հեղինակը վճարված գումարը (առանց 1.4 կետում նշված հավելյան ծախսերի) վերադարձնում է պատվիրատուին: Գումարի վերադարձման հավելյալ ծախսերը կրում է Հեղինակը:
3. Պատասխանատվություն
3.1 Հեղինակը պարտավոր է ուղղել Ծրագրի օգտագործամն ժամանակ հայտնաբերված սխալները:
3.2 Օգտատերը կարող է օգտագործել միայն Ծրագրի մեկ օրինակ: Ծրագրի տարածումն առանց Հեղինակի թույլտվության, ներառյալ ոչ կոմերցիոն, հանդիսանում է սույն Համաձայնագրի խաղտում: Թույլատրվում է ստեղծել Ձեր կողմից ձեռքբերված Ծրագրի կրկնօրինակը (ակտիվացման բանալին պետք է մուտքագրված լինի) թեստավորման կամ ելակետային կոդում (եթե այն հասանելի է կամ դարձել է հասանելի) փոփոխություններ կատարելու համար, միայն այն պայմանով, որ կրկնօրինակը հասանելի չէ երրորդ անձանց կամ միտումնավոր հասանելի չի դարձվում:
3.3 Ծրագրում կատարված ցանկացած փոփոխությունից հետո Հեղինակն պատասխանատու չէ ծրագրի աշխատունակության համար և այդ ծրագրերը չեն սպասարկվում Հեղինակի կողմից:
3.4 Հեղինակը պատասխանատվություն չի կրում, եթե Ձեզ ենթարկել են վարչական կամ քրեական պատասխանատվության՝ ծրագիրն անօրինական նպատակով օգտագործելու համար:
4. Այլ դրույթներ
4.1 Ծրագրի հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Հեղինակին:
4.2 Ծրագիրը ամբողջության և ըստ առանձին մասերի հանդիսանում է հեղիանակյին իրավունքի օբյեկտ և ենթակա է պաշտպանության միջազգային օրենսդրությամբ: Սույն Համաձայնագրի պայմանների խաղտմամբ Ծրագրի օգտագործումն հեղինակային իրավունքի խաղտում է և քրեորեն պատժելի է:
4.3 Սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցվում է, եթե Օգտատիրոջ կողմից ոչնչացվել են Ծրագրի հետ կապված բոլոր փաստաթղթերը և դրանց կրկնօրինակները (ինչպես էլեկտրոնային, այնպես էլ թղթային):
4.4 Համաձայնագրի դադարեցումը Հեղինակին չի պարտավորեցնում հետ վերադարձնել Ծրագրի ձեռք բերման համար Ձեր կողմից ծախսված միջոցները (ծախսված միջոցները նաև չեն վերադարձվում Ծրագիրն առաքելուց հետո):