Ցանցային էֆեկտ՝ սպառողական արժեքի աճի ֆենոմեն
Այս օրինաչափությունից հետևում են տնտեսական ամենակարևոր եզրահանգումները: Ցանցային էֆեկտի հաշվին աճը հանգեցնում է շուկայի գրավմանը:
Ցանցային էֆեկտը նոր տնտեսական երևույթ է, որի հիմքում ընկած են տեխնոլոգիական նորարարությունները: Ինդուստրիալ դարաշրջանում, 20-րդ դարում, մենաշնորհները հիմնականում առաջանում էին ի շնորհին այն խնայողությունների, որը հնարավոր էր ապահովել արտադրության մասշտաբի էֆեկտի հաշվին: Այսինքն արտադրության ծավալի աճին զուգահեռ կրճատվում են միավոր արտադրանքի ծախսերը: Աճի հաշվին տնտեսումը, իդուստրիալ դարաշրջանում, խոշոր ընկերություններին հնարավորթյուն էր տալիս ձեռք բերել այնպիսի գնային առավելություն, որը մրցակիցների համար հաղթահարելը բավականին դժվար էր:
21-րդ դարում (կամ ինչպես նաև անվանում են ինտերնետի դարաշրջան, տեղեկատվական դարաշրջան, թվային դարաշրջան և այլն) համանման մենաշնորհներ ստեղծվում են պահանջարկի մասշտաբի էֆեկտի՝ հաշվին կատարվող խնայողությունների հիման վրա: Ցանցային էֆեկտ տերմինը հիմնականւմ շրջանառության է դրվել Հել Վերիանի (Google-ի առաջատար տնտեսագետի) և Կառլ Շապիռոյի կողմից:
Ի տարբերություն մասշատաբի էֆեկտի վրա հիմնված տնտեսության, ինտերնետ տնտեսության շարժիչ ուժը հենց պահանջարկի մասշտաբի էֆեկտի, կամ ցանցային էֆեկտի, մեջ է:
Այն էլ ավելի են ուժեղացնում առկա տեխնոլոգիաները, որոնք ապահովում են սոցիալական ցանցերի օգտատերերի միջև փոխգործակցության արդյունավետությունը, պահանջարկի ագրեգացիան, հավելվածների մշակումը և այն ամենը, ինչը նպաստում է ցանցերի ընդլայնմանը:
Այն ընկերությունները, որոնք իրենց մրցակիցների համեմատ, ավելի մեծ «ծավալ» են ձեռք բերել, այսինքն ՝ ավելի շատ օգտատերեր են ներգրավել իրենց հարթակ, ապա կարողանում են իրենց սպառողներին ավելի շահավետ պայմաններով գործարքներ երաշխավորել: Քանի որ, որքան լայն է ցանցը առաջարկի և պահանջարկի համապատասխանության ճշտությունը այնքան բարձր է, ավելի շատ տվյալներ են առկա, հետևաբար նաև նվազում է տեղեկատվական ասիմետրիան, որն իր հերթին ապահովում է առավել շահավետ տարբերակների որոնման հնարավորությունը: Որքան մեծ է մասշտաբը, հարթակը այնքան ավելի ձեռնտու է օգտատերերի համար, որն իր հերթին գրավում է նոր խաղացողների, հետևաբար նաև հարթակի սպառողական արժեքը էլ ավելի է մեծանում: ևս մեկ դրական էֆեկտ, որը հանգեցնում է մենաշնորհի:
Ցանցային էֆեկտ՝ ցանցի հանգույցների քանակի աճին զուգահեռ ցանցի սպառողական արժեքի աճի ֆենոմեն: Այսինքն՝ սպառման օբյեկտի կարևորության աճ, որը տեղի է ունենում այն սպառողների և դրանց միչև առկա կապի քանակի աճին զուգահեռ:
Պահանջարկի աճի վրա հիմնված խնայումը հանդիսանում է դրական էֆեկտի հիմնական աղբյուր և տնտեսական օգուտների առաջնային գործոն: Սա չի նշանակում, որ արտադրության մասշտաբի էֆեկտը այլևս կարևոր չէ: Իհարկե, կարևոր է: Սակայն ցանցային էֆեկտը թվային հարթակների համար և թվային միջավայրում առաջնային և որոշիչ գործոն է:
Մետկալֆի օրենքը հակիրճ նկարագրում է, թե ինչպես է ցանցային էֆեկտը արժեք ստեղծում ցանցի մասնակիցների և նրանց համար, ում այն պատկանում է: Ռոբերտ Մեթկալֆեն (Ethernet- ի հիմնադիրներից մեկը և 3Com- ի հիմնադիրը) նշում է, որ հեռախոսային ցանցի արժեքը մեծանում է բաժանորդների թվի աճին համամասնորեն՝ ավելացնելով նրանց միջև հնարավոր կապերի քանակը:
Մետկալֆի օրենքը՝ ցանցի արժեքը աճում է օգտատերերի քանակի քառակուսիին համամասնորեն:
Այս օրինաչափությունից հետևում են տնտեսական ամենակարևոր եզրահանգումները: Ցանցային էֆեկտի հաշվին աճը հանգեցնում է շուկայի գրավմանը:
Նոր օգտատերերը հիմնականում ներգրավում, ըննկերների կողմից, որոնք արդեն հարթակի օգտատեր են, իսկ երբ այս ամենը զուգորդվում է նաև գների իջեցմամբ, իսկ թվային միջավայրում գինը ձգտում է 0-ի, ապա շուկայի գրավումը տեղի ունենում էլ ավելի ագրեսիվ:
Հղում փոդքասթին՝ Համառոտ ցանցային էֆեկտի՝ սպառողական արժեքի աճի ֆենոմենի, մասին