Հայկական բանկերը չափվում են “թվայնացմամբ”
Վերջին ժամանակներս մենք ականատես եղանք, թե ինչպես են հայկական բանկերը, հաճախորդ ներգրավվելու համար, բռնվել մարքետինգային մարտերի՝ չափվելով իրենց “թվայնացմամբ”:
Բոլոր բանկերը մեկը մյուսի հետևից սկսեցին իրենց հայտարարել թվային՝ բերելով անպիսի փաստարկներ, ինչպիսին են՝ «մենք ունենք մոբայլ բանկինգ», «իսկ մենք ունենք ինտերնետ բանկինգ», «կարող եք վարկը ստանալ առցանց և 5 րոպեի ընթացքում» և այլն: Բանկերը պարզապես փորձում էին նորաձև և տեխնոլոգիական երևալ՝ ստեղծելով միայն գրավիչ ինտերֆեյս: Սակայն այդ ամենը պարզապես կոսմետիկ փոփոխություններ են, որոնք չեն փոխում բիզնես մոդելի էությունը:
Իրականում … ոչ մի թվայնացում էլ տեղի չի ունեցել:
Համաձայն Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում իրականացված հետազոտության (MIT) արդյուքների հետ համեմատելիս, մեր բանկերին, մի կերպ կարելի է դասել թվայնացման առաջին ալիքի բանկերի շարքին, ի դեպ որը տեղի է ունեցել մի քանի տասնամյակ առաջ:
Այժմ տեսնենք, թե ինչպես է բանկերի թվայնացումը դասակարգվում MIT- ի կողմից՝
- Ինկրեմենտալիս բանկեր: Այն բանկերն են, որոնք նոր տեխնոլոգիաները կիրառում են ավանդական բիզնես գործընթացների համար: Նման բանկերի կողմից կիրառվող տեխնոլոգիաներն են՝ բանկոմատներն, ինտերնետ բանկինգ, մոբայլ բանկինգ և այլն: Այս բոլոր տեխնոլոգիաներն որպես ինտերֆեյս են օգտագործվում ավանդական բանկային ենթակառուցվածքներ մուտք գործելու համար: Նման բանկերի կողմից մատուցվում են բանկային ավանդական ծառայություններ, օրինակ՝ դրամական փոխանցումներ, հայտարարագրերի ստացում, հաշիվների էլեկտրոնային վճարում, արտարժույթի փոխանակում և այլն:
- Թվային հիբրիդներ: Սրանք այն բանկերն են, որոնք, այսպես ասած, կամուրջ են ավանդական և թվային բանկերի միջև: Այս հաստատությունները շարունակում են սահմանափակվել ավանդական բանկերի ժառանգությամբ` գրասենյակային ենթակառուցվածք, կորպորատիվ մշակույթ, ծառայությունների ստանդարտացում և այլն: Այս բանկերում հիմնականում կիրառվում են հատուկ կառուցված ՏՏ համակրգեր, որոնք 50%-ով ավելի էժան և միջինը 15% -ով պակաս աշխատուժ են պահանջում:
- Թվային բանկեր կամ «Թվային աբորիգեններ»: MIT- ի հետազոտողները այսպես են անվանում այն բանկերին, որոնց գործառնական համակարգերը կառուցված են նորագույն տեխնոլոգիաների վրա, շարունակական զարգանում են և թարմանում, ինչպես նաև նոր մոտեցում են ցուցաբերում իրենց հաճախորդների նկատմամբ՝ մատուցելով առօրյա կյանքին ինտեգրված անխաբան ֆինանսական ծառայություններ: Այս բանկերը ստանդարտացված ծառայություններից անցել են խիստ անհատական ծառայությունների մատուցման, որին ունակ առաջին երկու դասերի բանկերը:
Թվային բանկերի նկատմամբ սպառողների պահանջները
Սպառողը, արդեն իսկ, ցանկանում է որպեսզի բանկերը ունենան իր ֆինանսական կյանքի՝ ամբողջական, կարգաբերվող, ինտերակտիվ ֆունկցիոնալ: Խոսքը վերաբերում է ոչ թե այն գործառույթներին, որոնք կարող են ադպիսին մատուցել բանկերը, այլ բոլոր գործառնություններին: Օրինակ՝ հաշիվներ, ավանդներ, վարկեր, գործարքներ, կրկնվող վճարումներ, կենսաթոշակային վճարներ և խնայողություններ, արժեթղթերի հետ գործառնություններ և այլն:
Սպառողները այլև չեն ցանկանում զբաղվել թղթաբանությամբ և բյուրոկրատական քաշքշուկով, այլ ուզում են, որ բանկը իրենց անմիջապես ճանաչի և առաջարկի խիստ անհատականացված ծառայություններ: Թվային աշխարհում զանգվածային անհատականացումը այլևս չի գործում: Յուրաքանչյուրին անհրաժեշտ է ինտուիտիվ ֆինանսական պլանավորման թվային գործիք, որը հնարավորություն կնձեռնի պլանավորել՝ ֆինանսական ռեսուրսները, կանխատեսել կանխիկի հոսքը, համակրգից ստանալա խնայելու լավագույն տարբերակները և այլն:
Հաճախորդն այլևս չի ցանկանում հիշել և գրել բանկային նույնականացման գաղտնաբառեր կամ PIN կոդեր: նրան այլևս անհրաժեշտ չեն բանկային քարտեր, այլ դրա փոխարեն անհրաժեշտ է «Թվային դրամապանակ», որը հնարավորություն կնձեռնի համացանցում անվտանք գնումներ կատարել, առցանց հաստատել ինքնությունը, նույնականացվել, ինչպես նաև ինքնուրույն կառավարել հաշիվները, հարկային ծառայության համար ստեղծել հայտարարագրեր և այլն:
Հղմամբ կարող եք լսել պոդկաստը՝ Հայկական բանկերը չափվում են “թվայնացմամբ”
Հ.Գ. Ցանկանում էի ամփոփ ձևով փոխանցել ընդհանուր էությունը սակայն հոդվածը բավականին մեծանում է և որոշեցի այն բաժանել մասերի: Այնպես որ, սպասեք «Թվային տրանսֆորմացիայի նշաններ» հոդվածին: Որտեղ կխոսում ենք կորպորատիվ մշակույթի, բիզնես գործընթացների, ռազմավարական առավելությունների և, իհարկե, հաճախորդների փորձառնության մասին:
Խնդրում եմ հնարավորության դեպքում տրամադրել Համաձայն Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում իրականացված հետազոտության (MIT) սկզբնաղբյուրը՝ link-ը:
Նախապես շնորհակալություն:
Բարև Ձեզ Լիաննա, խնդրեմ՝ MASSACHUSETTS INSTITUTE OF TECHNOLOGY:Digital Banking Manifesto:The End of Banks?