Իմ առաքելությունը
Յուրաքանչյուր մասնագետ իր ունակություններն ու գիտելիքներն արդյունավետ կիրառելու և ընդհանրապես մարդն իր կյանքն իմաստավորելու համար պետք է սահմանի իր անձի առաքելությունը, տեսլականը և նպատակները:
Առաքելության ձևավորումն իր մեջ ներառում է անձի փիլիսոփայությունը ու կյանքի գլխավոր նպատակը և իրենից ներկայացնում է մեր ներքին ձգտումները: Ես լինելով ռազմավարական կառավարման մասնագետ չէի կարող չսահմանել իմ անձնական առաքելությունը, տեսլականը և արժեքները, որոնցով ես առաջնորդվում են վերջիններիս իրացման գործընթացում: