Շուկա մտնելուց հետո Huawei- ն նոր հարթակ չստեղծեց, իմաստ էլ չկար, դա ժամանակին ապացուցել է Microsoft- ի փորձը: Եվ Huawei- ն` որպես տերմինալ, միացավ Android հարթակին` խաղալով թվային աշխարհի կանոններով:
Որոշ ժամանակ առաջ կարդացի մի հոդված, որտեղ գրված էր, որ Huawei- ն ալևս մտադիր չէ վերադառնալ Google ծառայություններին: Ամերիկյան կորպորացիայի ծառայությունների վերջնական մերժումը հայտարարվել է Վիեննայում կայացած մամուլի ասուլիսում, Huawei- ի տարածաշրջանային ղեկավար Ֆրեդ Վանգֆեյի կողմից, հաղորդում է Der Standart- ը:
Եկեք այս ամենը վերլուծենք ՝ տնտեսագիտության և կառավարման տեսակետից, առանց քաղաքական ենթատեքստի:
2019 թվականի մայիսին ԱՄՆ-ը պատժամիջոցներ կիրառեց Huawei- ի դեմ և տեխնոլոգիական հսկա Google-ը ստիպված եղավ հետևել իր երկրի օրենքին: Google- ը գիտեր, որ Huawei- ի մուտքի սահմանափակումը դեպի իր Android հարթակ, հավասարազոր է մահապատժի: Google- ը չկարողացավ խուսափել դրանից, այնպես որ ցիկլը սկսված է:
Ինչու՞ այն գործարկեց թուլացնող, ոչ շահեկան շրջան: Այս հարցին պատասխանելու համար տեսնենք, թե որոնք են ռազմավարական առավելությունները թվային միջավայրում և ինչպես է աշխատում թվային հարթակների էկոնոմիկան:
Թվային միջավայրում հիմնական ռազմավարական առավելություններից մեկը տեխնոլոգիան է, և ընկերությունը կարող է լինել հաջողակ կամ նույնիսկ մոնոպոլիստ, քանի դեռ չեն ստեղծել նորը, որը կգերազանցի իրենց տեխնոլոգիան: Եվ ամենակարևորը թվային միջավայրի բոլոր մասնակիցների հետ կոլոբորատիվ փոխգործակցություն է, որը հիմնված է վստահության վրա: Թվային միջավայրի մասնակիցները, հաշվի առնելով դա, չեն նորից չեն ստեղծում հեծանիվ: Եթե շուկան արդեն առկա է իրենց անհրաժեշտ տեխնոլոգիան, ապա նրանք պատրաստ են աշխատել այդ ընկերությունների հետ:
Եկեք հիմա նայենք թվային հարթակների էկոնոմիկային, մասնավորապես նրա մասնակիցներին և հարթակի հիմնական նպատակին:
Հարթակի հիմնական մասնակիցները կամ կողմերն են՝
- Հարթակ
- Արտադրողներ
- Օգտագործողներ
- Տերմինալներ
Հարթակը սահմանում է կանոնները և գործարքներ ապահովում արտադրողների և օգտագործողների միջև, որոնք միմյանց հետ փոխներգործում են տերմինալների միջոցով (սմարթֆոններ, համակարգիչներ և այլն):
Հարթակի նպատակն է ինչպես բոլոր կողմերի համար արժեքի ստեղծումը, այնպես էլ առավելագույն շահութաբերության ապահովումը:
Այժմ եկեք տեսականից անցնենք փաստերին: Շուկա մտնելուց հետո Huawei- ն նոր հարթակ չստեղծեց, իմաստ էլ չկար, դա ժամանակին ապացուցել է Microsoft- ի փորձը: Եվ Huawei- ն` որպես տերմինալ, միացավ Android հարթակին` խաղալով թվային աշխարհի կանոններով: Բայց ԱՄՆ պատժամիջոցները և Google- ի գործողությունները խախտեցին համագործակցության կարևորագույն հիմքերից մեկը` վստահությունը: Եվ դա ազդեց ոչ միայն Huawei- ի, այլև բոլոր տերմինալների վրա (օրինակ ՝ Samsung, Xiaomi և այլն), նրանց նույնպես մտահոգել է հետևյալ հարցը՝ «Ի՞նչ կլինի, եթե նույն բանը պատահի մեզ հետ»:
Որպես խնդրի լուծում և իր ռազմավարական առավելություն, Huawei- ն արդեն ստեղծել է իր Harmony OS օպերացիոն համակարգը: Եթե Huawei- ին հաջողվի այն վերածել լիարժեք հարթակի, ավելի խորը կիրառել համագործակցության կանոնները և միևնույն ժամանակ ապահովել տեղական օրենքներից պաշտպանություն, որպեսզի չկրկնվի Google- ի և ԱՄՆ-ի պատժամիջոցների նման մի պատմություն, ապա այս հարթակը կարող է՝ սմարթֆոններ օգտագործողների շուկայի մի մեծ կտոր պոկել:
Հղում պոդկաստին՝ Ինչպես կործանել թվային հարթակը