Գարիկ Դավթյանի անհատական տարածք

Կառավարման ոճի վերափոխման 14 սկզբունքներ (առաջարկություններ ղեկավարներին)

Այս ուղեցույցի նպատակն է վերափոխել հայկական մենեջմենթի ոճը: Հայկական մենեջմենթի ոճի վերափոխումը չի նշականում դրա վերակառուցում կամ վերանայում: Անհրաժեշտ է մենեջմենթի նոր կառուցվածք:

Սա կարելի էր մուտացիա անվանել, եթե փոփոխություններն ընթանային անկանոն, սակայն այս վերափոխումն իրականացվում է միայն նպատակաուղղված ջանքերի միջոցով:

Մենեջմենթի կողմից պլանավորման և խնդիրների կանխատեսման անկարողությունն առաջացրել են աշխատուժի, նյութերի, հաստոցների ծանրաբեռնվածության մեծ կորուստներ, որոնք իրենց հերթին մեծացնում են արտադրողի ծախսերը և գինը: Այդ ամենի համար վճարում են սպառողները: Սպառողները ոչ միշտ են պատրաստ սուբսիդավորել այդ կորուստները, որի հետևանքով անխուսափելի են շուկայական մասնաբաժնի կորուստը և գործազրկությունը: Այսօր՝ մենեջմենթի աշխատանքը անհրաժեշտ է գնահատել բիզնեսը պահպանելու, ներդրումները պաշտպանելու, ապագայում դիվիդենտներ ապահովելու և աշխատատեղեր ստեղծելու պոտենցիալ հնարավորությամբ, այլ ոչ թե եռամսյակային գործունեության և դիվիդենտների միջոցով:

Սոցիալապես արդեն անընդունելի աշխատակիցներին և բնակչությանը մատնել գործազրկության: Ներկայիս մենեջմենթի ոճի պարագայում այս ամենն անխուսափելի է:

Հայկական տնտեսության հիմանական հիվանդությունը և դրանից բխող գործազրկությունը պայմանավորված է տնտեսության կառավարման անկարողությամբ: Նա ով չի վաճառում, չի կարող գնել:

Ընկերությունների սննկացման հիմնական առաջ քաշվող պատճառներն են՝ անհաջող սկիզբը, ծախսերի աճը, ավելցուկային ապրանքանյութական պաշարների արժեզրկումը, մրցակցությունը: Սակայն սննկացման իրական պատճառը միակն է՝ վատ կառավարումը:

Ի՞նչ պետք է անեն ղեկավարները: Ակնհայտ է, որ ղեկավարների մոտ հայտնվել է նոր խնդիր: Ղեկավարները որտեղի՞ց կարող են տեղեկատվություն ստանալ անհրաժեշտ վերափոխման մասին:

Հարցը նրանում է, որ ամենօրյա փորձը ղեկավարներին չի օգնում բարձրացնել որակը, արտադրողականությունը և մրցունակությունը:

Նույնիսկ այն դեպքում, երբ յուրաքանչյուրը ներդնի իր ողջ ներուժը՝ բավարար չէ, պետք է իմանալ թե ինչ անել: Կառավարման ոճում անհրաժեշտ են արմատական փոփոխություններ: Վերփոխման առաջին քայլը կայանում է նրանում, որ պետք է իմանալ թե ինչպես կարելի է փոխել կառավարումն, այսինքն կիրառել 14 սկզբունքները:

(Նյութը պատրաստվել է Է.Դեմինգի աշխատությունների հիման վրա)

1. ԱՊԱՀՈՎԵՔ ԱՊՐԱՆՔԻ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՁԳՏՄԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

ՈՐՈՎՀԵՏԵՎ՝

  • Ձեր հիմնական նպատակն է դառնալ մրցունակ, լինել բիզնեսում և պահպանել աշխատատեղերը,
  • Տնտեսության զարգացման ժամանակակից փուլում մրցունակության կարելի է հասնել միայն թողարկելով այնպիսի ապրանքներ, որոնք նպաստում են սպառողի բարեկեցության բարձրացմանը, ունեն պահանջարկ, բարձր որակ և ցածր գին,
  • Բարձրորակ և ցածր գին ունեցող ապրանքի թողարկման արտադրություն կարելի է կազմակերպել միմիայն կառավարման համակարգի վերափոխման միջոցով, որը պահանջում է ողջ անձնակազմի մասնակցությունը:

ԱՅԴ ԻՍԿ ՊԱՏՃԱՌՈՎ՝

  • Հայտատարեք ապրանքի որակին և արտադրողականությանը Ձեր նվիրվածության մասին, եղեք անսասան: Քանի դեռ այդ քաղաքականությունը ներդրված չէ ինստիտուցիոնալ մակարդակով միջին օղակի ղեկավարները և այլ աշխատակիցներ մոտենալու են թերահավատորեն:
  • Ձեր սպառողները, գործընկերները և աշխատակիցները իրենց անվտանգությունում վստահ լինելու համար այդ հայտարարության կարիքն ունեն:
  • Կարճաժամկետ հատվածում շահույթի ստացման փոխարեն նախապատվությունը տվեք ռազմավարական երկարաժամկետ պլանավորմանը, ռեսուրսները ուղղեք դեպի նորամուծությունների ստեղծմանը, հետազոտությունների կատարմանը և կրթությանը:
  • Շարունակաբար կատարելագործեք ապրանքի կառուցվածքը կամ ծառայության ձևը՝ սպառողների պահանջներն առավելագույնս բավարարելու համար:

2. ԸՆԴՈՒՆԵՔ ՆՈՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ՆՈՐ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ

ՈՐՈՎՀԵՏԵՎ`

  • Տնտեսական զարգացման օրինաչափությունները փոխել են շուկայական գործոնները՝ տեղի է ունեցել առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայի հագեցում, արտադրողների թելադրման ժամանակներն անցել են, այս դարաշրջանում թելադրողը սպառողներն են:
  • Բիզնեսում գոյատևելն ուղղակիորեն կախված է սպառողներից, որոնք իրենց պահաջներն են ներկայացնում ապրանքի և ծառայությունների որակին և գնին:
  • Տնտեսական զարգացման առաջադեմ բնույթը պահանջում է որպեսզի արտադրողները անընդհատ հետևեն շուկայի ենթակառուցվածքի փոփոխություններին և իրենց ապրանքները հարմարեցնեն սպառողների պահանջներին:

ԱՅԴ ԻՍԿ ՊԱՏՃԱՌՈՎ:

  • Գիտակցեք սպառողների պահանջմունքների բավարամանն ուղղված կառավարման համակարգի ստեղծման անհրաժեշտությունը:
  • Գործեք շուկայի ենթակառուցվածքի փոփոխություններին համաձայն և կառավարումն իրականացրեք PDCA (պլանավորել-իրականացնել-ստուգել-ուղղել) պարբերաշրջանային մոդելի միջոցով, որը կապահովի որակի անընդհատ կատարելագործում և արտադրողականության բարձրացման շնորհին՝ գնի իջեցում: Հիշե՛ք. «Որակի ճանապարհն անվերջ է»:

3. ԲԱՑԱՌԵՔ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

ՈՐՈՎՀԵՏԵՎ`

  • 100%-ով խոտանների բացահայտմանն ուղղված ստուգումն հավասարազոր է պլանում խոտանի ներառմանը: Հիշե՛ք, որակը ստեղծվում է կատարողի աշխատատեղում, այլ ոչ թե վերահսկողի:
  • Մասսայական ստուգումներն որակ չեն կարող ապահովել, որովհետև վերահսկման որակը կարող է պահաջներին չհամապատասխանել և վերջապես վերահսկողները կարող են սխալներ թույլ տալ,
  • Վերահսկողությունը, ապրանքի դասի իջեցումն, ապրանքի դասակարգումն որպես խոտան չեն նպաստում արտադրական գործընթացների կատարելագործմանը:
  • Վերանորոգումները, ուղղումները և խոտաններն ավելացնում են արտադրության և ծառայության ինքնարժեքը, իսկ վերջինս անհամապատասխան արտադրանքի և ծառայության օգտագործման նախադրյալներ է ստեղծում:

ԱՅԴ ԻՍԿ ՊԱՏՃԱՌՈՎ`

  • Կատարելագործեք գործընթացները և կանխարգելեք խոտանները աշխատատեղում:
  • 100% վերահսկողության փոխարեն կատարելագործեք և կարգավորեք գործընթացների որակը՝ ելնելով վիճակագրական ընտրանքի վերլուծության արդյունքներից:
  • Յուրաքանչյուր գործունեություն դիտեք որպես գործընթաց:

4. ԴԱԴԱՐԵՑՐԵՔ ԷԺԱՆԱԳԻՆ ՀՈՒՆՔԻ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԳՆՈՒՄԸ, ՓՈԽԱՐԵՆԸ ՆՎԱԶԵՑՐԵՔ ՀԱՄԱԽԱՌՆ ԾԱԽՍԵՐԸ

ՈՐՈՎՀԵՏԵՎ`

  • Գինն անմիաստ է առանց որակի սահմանման: Առանց որակի սահմանման ընկերությունը ձգտելու է գնումներն իրականացնել նվազագույն գներով, որի անխուսափելի արդյունքն է պատրաստի արտադրանքի ցածր որակը և բարձր ինքնարժեքը:
  • Գնվող հումքի և նյութերի որակն ոչ միայն որոշվում է սահմանված չափանիշներով և որակի կայունության մասին վիճակագրական տվյալներով, այլ նաև թե դրանք ինչի համար են նախատեսված և ինչպես են օգտագործվելու:

ԱՅԴ ԻՍԿ ՊԱՏՃԱՌՈՎ`

  • Կրաճեք միևնույն ապրանքի մատակարարների քանակը, ձգտեք այն ստանալ մեկ մատակարարից:
  • Մատակարարների հետ հաստատեք վստահության և լոյալության վրա հիմնված երկարաժամկետ գործարար հարաբերություններ:
  • Վերանայեք գնումների ստորաբաժանման գործունեության գնահատման սկզբունքները:
  • Կիրառեք՝ հումքին և նյութերին ներկայացվող պահանջների որոշման գործընթացում, մատակարների մասնակցության պրակտիկան: Վերջիններս պետք է իմանան թե ինչի համար և որտեղ պետք է օգտագործվեն այդ հումքերը և նյութերը:

5. ՇԱՐՈՒՆԱԿԱԲԱՐ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾԵՔ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ՈՐԸ ԿՆՊԱՍՏԻ ՈՐԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՆՎԱԶՄԱՆԸ

ՈՐՈՎՀԵՏԵՎ՝

  • Որակն ապահովվում է կատարողի աշխատատեղում, այլ ոչ թե խոտան ճանաչելու և որակի վերահսկման միջոցով: Որակն ապրանքում կամ ծառայությունում ներդրվում է նախագծման փուլից և ապահովվում է ցանկացած արտադրական գործընթացի ժամանակ՝ մատակարարում, արտադրության նախապատրաստում, արտադրություն, աշխատակիցների վերապատրաստում, իրացում և այլն:
  • Բոլոր գործընթացները փոխկապված են և ձևավորում են համակարգ, որևէ գործընթացի փոփոխություն անմիջապես անդրադառնում է համակարգի ելքային արդյունքի վրա՝ ապրանքի կամ ծառայության որակի վրա:
  • Որակի համար պատասխանատու են ընկերության ղեկավարները, յուրաքանչյուրն իրեն վստահված գործառնական գոտում:

ԱՅԴ ԻՍԿ ՊԱՏՃԱՌՈՎ՝

  • Ցանկացած գործունեություն դիտեք որպես գործընթաց, որոնք ունեն մատակարարներ (մուտքեր) և սպառողներ (ելքեր):
  • Յուրաքանչյուր գործընթացի մասով սահմանեք՝ որակյալ աշխատանքային փաստաթղթերով, ընթացակարգերով և հրահանգներով ապահովելու, ղեկավարության պատասխանավությունը:
  • Կատարելագործեք գործընթացները՝ ելնելով փաստացի գրանցված և վերլուծված շեղումներից:
  • Ստորաբաժանումների աշխատանքի արդյունքները գնահատեք հաշվի առնելով դրա ազդեցությունը համակարգի գործառնության վերջնական արդյուքի վրա:
  • Կատարելագործեք խրախուսման համակարգն այնպես, որպեսզի ամբողջ անձնակազմն գործի որպես մեկ թիմ և իր ամբողջ ջանքերն ուղղի ընկերության առջև դրված նպատակների իրականացմանը:

6. ՍՏԵՂԾԵՔ ՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ԻՆԺԻՆԵՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

ՈՐՈՎՀԵՏԵՎ`

  • Վարչական և ինժիներատեխնիկական աշխատակազմն ուսուցման կարիք ունի: Նրանք պետք է ամեն ինչ իմանան ընկերության մասին՝ սկսած հումքերից, նյութերից և ավարտած սպառողների պահանջներով, որպեսզի կարողանան հասկանալ այն բոլոր խնդիրները, որոնք խոչընդոտում են որակի ապահովմանը և իրենց դերակատարումը այդ գործընթացում:
  • Վարչական աշխատակիցների մոտ արտադրական գործընթացների վերաբերյալ գիտելիքների, ունակությունների և հմտությունների բացակայությունը կատարողների մոտ այդ աշխատակիցների նկատմամբ առաջացնում է անվստահություն, իսկ օրական պլանների քանակային ցուցանիշների սահմանումն առանց որակի հաշվառման բերում է արտադրողականության նվազման:

ԱՅԴ ԻՍԿ ՊԱՏՃԱՌՈՎ`

  • Կազմակերպեք վարչական և ինժիներատեխնիկական աշխատակազմի ուսուցում, բոլոր մակարդակներում և գործունեության բոլոր ուղղություններով: Ուսուցման հիմնական նպատակն է ծանոթացնել արտադրական բոլոր խնդիրների հետ:
  • Ուսուցման ժամանակ ընդգծեք հիմնական խնդիրը՝ շեղումների գնահատման անհրաժեշտությունը:
  • Ուսուցման ժամանակ հաշվառեք սպառողների պահանջները:

7. ՍՏԵՂԾԵՔ ԱՅՆՊԻՍԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ, ՈՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է ՕԳՆԵԼ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԱՇԽԱՏԵԼ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻՆ, ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻՆ ԵՎ ՍԱՐՔԵՐԻՆ

ՈՐՈՎՀԵՏԵՎ՝

  • Վարչակազմի աշխատանքն վերահսկելն չէ, այլ դեպի որակական ցուցանիշները կողմնորոշված կառավարումը:
  • Ոչ կոմպետենտ ղեկավարի ցուցումներին դիմադրում են և դրանք չեն հասնում իրենց նշանակետին:
  • Անհամապատասխանությունների և խոտանների հիմնական պատճառը (85%) համակարգային է, իսկ համակարգի գործառնության համար պատասխանատու է ղեկավար անձնակազմը:

ԱՅԴ ԻՍԿ ՊԱՏՃԱՌՈՎ՝

  • Ստեղծեք այնպիսի միջավայր, որպեսզի կառավարման յուրաքանչյուր մակարդակում ղեկավարներն իրենց կոմպետենտության հիման վրա դառնան առաջնորդներ, ընդունվեն և վայելեն իրենց ենթակա աշխատակիցների հարգանքը:
  • Վերանայեք վարչակազմի վերահսկման համակարգը, քանական ցուցանիշներից կողմնորոշումը տեղափոխեք դեպի համակարգի գործառնության վերջնական արդյուքնքում ունեցած ներդրումը՝ ամբողջ համակարգի արդյունավետութան բարձրացումը:
  • Կառավարման օբյեկտ դարձրեք գործընթացների որակը, կատարողներին ապահովեք կատարման մեթոդներով և միջոցներով (հրահանգներ, որակյալ նյութեր, հաստոցներ և սարքավորումներ և այլն):
  • Կատարողներին պատասխանատվության մի ենթարկեք համակարգային սխալների համար:

8. ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏԻ ՎԵՐԱՑՈՒՄ

ՈՐՈՎՀԵՏԵՎ՝

  • Ոչ մեկը չի կարող հասնել լավագույն ցուցանիշի, եթե իրեն պաշտպանված չի զգում:
  • Վախն առաջացնում է պաշտպանակ ռեակցիաներ և աշխատակիցը վախենում է հարցնել և բարձրաձայնել իր գաղափարները, սկսում են հայտնվել “ուռճացված թվեր”:
  • Վախի առկայությունն արտահատվում է նոր գիտելիքների և նորամուծություների նկատմամբ ցուցաբերվող դիմադրությամբ, գործող հրահանգներին պահանջներ ներկայացնելու բացակայությամբ, սխալների և խոտանների թաքցմամբ և այլն: Այս ամենն ուղղակիորեն անդրադառնում է որակի վրա, քանի որ ներկայացվող տվյալները արդեն իսկ հավաստի չեն և ձեռնակվող քայլերը անարդյունավետ:

ԱՅԴ ԻՍԿ ՊԱՏՃԱՌՈՎ՝

  • Կիրառեք աշխատակիցների ուսուցման պրակտիկան և ապահովեք պայմաններ որպեսզի ուսուցումն և ինքնազարգացումն շահավետ լինի անձնակազմի համար (հպարտանալ աշխատանքով, մասնագիտակ աճ, աշխատավարձի բարձրացում և այլն):
  • Պարտավորություն ստանձնեք, որ նորամուծությունների ներդրման արդյունքում կպահպանեք առկա աշխատատեղերը:
  • Անձնակազմի հետ հաստատեք փոխվստահության մթնոլորտ, որոնք հիմնված են միմյանց աջակցման, առկա դժվարությունների հայտնաբերման և վերացման սկզբունքի վրա:
  • Խրախուսեք աշխատատեղի նկատմամբ ներկայացվող պահանջների ներակայցումը աշխատակիցների կողմից:
  • Պատժամիջոցներ մի կիրառեք թույլ տված սխալների և խոտանի համար, դրանով իսկ կնպաստեք խնդիրների թաքցմանը:

9. ՋԱՐԴԵՔ ՄԻՋՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԱՅԻՆ ԱՐԳԵԼՔՆԵՐԸ: ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ, ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ, ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԵՆ ՈՐՊԵՍ ՄԵԿ ԹԻՄ

ՈՐՈՎՀԵՏԵՎ՝

  • Կառավարման խնդիրներն ունեն խորը պատճառահետևանքային կապ, իչպես հորիզոնական ուղղությամբ՝ ստորաբաժանումների միջև, այպես էլ ուղղահայաց՝ ղեկավարների և ենթակաների միջև, որի լուծման համար անհրաժեշտ է ողջ անձնակազմի համակարգային փոխազդեցություն:
  • Անձնակազմի փոխհամագործակցությանը խոչընդոտում եմ միջստորաբաժանումային արգելքները, որոնք բնորոշեն «կառավարում ցուցանիշների միջոցով» համակարգին:

ԱՅԴ ԻՍԿ ՊԱՏՃԱՌՈՎ՝

  • Կառուցեք արդյունավետ կոմունիկացիաներ, որոնք ողջ անձնակազմին ժամանակին կապահովեն ընկերության գործունեության բոլոր ուղղություններով արտադրողականության, արդյունավետության և առկա խնդիրների մասին արդի տեղեկատվությամբ:
  • Ջարդեք հորիզոնական արգելքները, ստորաբաժանումների գործունեությունը գնահատեք ելնելով համակարգի ընդհանուր արդյունքում ունեցած ներդրմամբ:
  • Ջարդեք ուղղահայաց արգելքները, խստացնելով վարչական անձնակազմի կոմպետենտության նկատմամբ պահանջները, նպաստեք առաջնորդման հաստատմանը, վերացրեք վախի մթնոլորտը:
  • Ջարդեք միջանձնային արգելքները ինպես ուղղահայց, այնպես էլ հորիզոնական ուղղությամբ: Փոխհամագործակցությունը կառուցեք «մատակարար-սպառող» սկզբունքի վրա:
  • Պայմաններ ստեղծեք և կիրառեք առկա և պոտենցիալ խնդիրների խմբային լուծման պրակտիկայի համար, որը կապահովի վերջիններիս համակարգային վերլուծությունը, կբարձրացնի ուղղիչ և կանխարգելիչ գործողությունների արդյունավետությունը,

10.ՀՐԱԺԱՐՎԵՔ ԱՆՀԻՄՆ ԿՈՉԵՐԻՑ ԵՎ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻՑ

ՈՐՈՎՀԵՏԵՎ՝

  • Խնդիրների և հնարավորությունների աղբյուրների մեծամասնության փոխհարաբերությունն ունի հետևյալ տեսքը՝ 94% համակարգային է (պատասխանատու է վարչակազմը) և միայն 6% է առաջանում աշխատակցի սխալի արդյունքում:
  • Հնարավոր չէ արտադրել որակյալ ապրանք անորակ հումքից և նյութերից, թերի սարքավորման օգնությամբ, ոչ հստակ հրահանգների առկայության դեպքում, առանց մասնագիտական գիտելիքների և այլն:
  • Նոր նպատակի իրականացման անապահովվածությունը, սին կոչերը դիմադրություն են ստեղծում անձնակազմի կողմից, վարչակազմը կորցնում է իր հեղինակությունը, որի հետևանքով նպատակների իրականացումը տապալվում է, մեծանում է խոտանի քանակը և այլն:

ԱՅԴ ԻՍԿ ՊԱՏՃԱՌՈՎ՝

  • Անընդհատ կատարելագործեք կառավարման համակարգը, վերացնելով այն բոլոր խոչընդոտներն, որոնք թույլ չեն տալիս անձնակազմին հպարտանալ իրենց աշխատանքով:
  • Բարձրացրեք վարչակազմի՝ որակյալ աշխատանք ապահովելու պատասխանատվությունը:
  • Պաստառների միջոցով անձնակազմին տեղեկացրեք թե ինչպես է վարչակազմը քայլ առ քայլ բարձրացնում հունքի և նյութերի, սարքավորումների սպասարկաման, ուսուցման, գործընթացների որակը: Դրանով ցույց կտաք բոլորին, որ ստանձնում եք համակարգի և համակարգային սխալների պատասխանատվությունը:

11Ա.ՀՐԱԺԱՐՎԵՔ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՄԻՋԻՆ ՈՒՆԱԿՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԻՑ

ՈՐՈՎՀԵՏԵՎ՝

  • Հաշվարկի այդպիսի մեթոդը բերում է նրան, որ աշխատակիցների մի մասի ցուցանիշը լինում է միջինից բարձր, իսկ մյուս կեսինը՝ միջինից ցածր:
  • Ղեկավարության ճնշումները լավագույն կեսի ցուցանիշները պահում են նորմային մոտ, իսկ անձինք ում ցուցանիշները ցածր են միջինից, չեն կատարում նորման: Արդյունքում ունենում ենք՝ վնասներ, քաոս, կադրերի հոսունություն:
  • Գործավարձը նպաստում է սխալների և խոտանի ավելացմանը, դառնում է գործընթացի կայուն մասնիկ:
  • Նորմերը և գործավարձը վկայում են այն մասին, որ վարչակազմը չգիտի ինչպես են ապահովում որակը:

ԱՅԴ ԻՍԿ ՊԱՏՃԱՌՈՎ՝

  • Արդուքները վերլուծեք վիճակագրության միջոցով, կառուցեք ժամանակային շարքեր, հիստոգրամա և այլն:
  • Ուսումնասիրենք չափումների արդյուքները, սովորեք տարրանջատել շեղումների հատուկ և ընդհանուր ազդեցությունները, բացահայտեք դրանց պատճառները:
  • Վերացրեք այդ պատճառները, որը կնապաստի կատարողի արդյունավետության բարձրացմանը և հնարավորություն կընձեռնի հպարտանալ աշխատանքով:

11Բ.ՀԱՐԺԱՎԵՔ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՄԱՅԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԻՑ

ՈՐՈՎՀԵՏԵՎ՝

  • Նպատակները և ցուցանիշները, որոնք ապահովված չեն կատարման մեթոդներով պարզապես կառավարման նմանակում է:
  • Եթե աշխատում եք կայուն համակարգում, ապա պետք չէ նպատակներ սահմանել: Կստանաք այն ինչ ապահովում է այդ համակարգը:
  • Որակի, խոտանների, վաճառքի և այլ շեղումների պատճառ հանդիսացող հատուկ պատճառների վերացումից հետո, շեղումների դինամիկան կկայունանա, իսկ նպատակները, որոնք գտնվում են համակարգի հնարավորթյուններից դուրս չեն իրագործվի:

ԱՅԴ ԻՍԿ ՊԱՏՃԱՌՈՎ`

  • Ընդունեք կառավարման նոր համակարգը, որն հիմնաված է նպատակադրման համակարգային մոտեցման և ըստ յուրաքանչյուր գործառնական ուղղության այդ նպատակների տարրալուծման վրա:
  • Դարձեք առաջնորդ, փորձեք վերլուծել շեղումների պատճառները, ընդունել համարժեք որոշումներ՝ ներգրավելով ընկերության կոմպետենտ մասնագետներին:
  • Սահմանեք արտաքին և ներքին սպառողներին, կառավարումն իրականացրեք այնպես որպեսզի բավարարվեն բոլոր սպառողների պահանջները:

12. ՀԵՌԱՑՐԵՔ ԱՅՆ ԲՈԼՈՐ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ՀՊԱՐՏԱՆԱԼ ԻՐԵՆՑ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ

ՈՐՈՎՀԵՏԵՎ`

  • Աշխատակիցների կողմից ներդվող ջանքերը բավարար չեն ընդհանուր արդյունավետությունը բարձրացնելու համար, քանի որ խնդիրները գտնվում են կայուն համակարգում, որի պատասխանատուն վարչակազմն է:
  • Յուրաքանչյուր անձ ցանկանում է լավ աշխատել, հաճույք ստանալ և հպարտանալ իր աշխատանքով:
  • Այդ ամենին խոչընդոտում է համակարգը, որն կողմնորոշված է դեպի քանակական ցուցանիշների ապահովումը, աշխատուժը դիտարկում է որպես «ապրանք», որը կարելի է գնել կամ չգնել: Այն աշխատակիցներին զրկում է աշխատատեղի պահպանման վստահությունից:

ԱՅԴ ԻՍԿ ՊԱՏՃԱՌՈՎ`

  • Փոխեք կառավարման համակարգը:
  • Նարդրեք մարդկային գործոնի հաշվառման պրակտիկա:
  • Բացառեք ենթակաների և ղեկավարների միջև «կապի խզումը»:
  • Կազմակերպեք ուսուցում, բարձրացրեք անձնակազմի մասնագիտական ունակությունները:

13. ԽՐԱԽՈՒՍԵՔ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԵՎ ԻՆՔՆԱԶԱՐԳԱՑՈՒՄԸ

ՈՐՈՎՀԵՏԵՎ՝

  • Ընկերությանը անհրաժեշտ են ոչ թե բանիմաց աշխատակիցներ, այլ աշխատակիցներ, որոնք անընդհատ զարգացնում են իրենց գիտելիքները և ունակությունները, որն իր հերթին նպաստում է արդյունավետության բարձրացմանը:
  • Գիտելիքների զարգացման և ինքնազարգացման հիմնական շարժիչ ուժը բազմակողմանի գիտելիքներ ունեցող մասնագետների դեֆիցիտն է:
  • Մասմագիտական գիտելիքների զարգացումն արտադրական գործունեության բոլոր ուղղություններով ոչ միայն շահավետ է ընկերության համար, այլ նաև շահավետ է անձի համար:

ԱՅԴ ԻՍԿ ՊԱՏՃԱՌՈՎ՝

  • Մշակեք աշխատանքի ժամանակ ուսուցման ծրագրեր:
  • Ներդրեք վիճակագրության ուսուցման դասընթացներ, որոնք կօգնեն աշխատակիցներին հավաքագրել վերլուծության համար անհրաժեշտ վիճակագրական տվյալներ:
  • Սարքավորումների և տեխնոլոգիաների փոփոխման դեպքում իրականացրեք ընդլայնված ուսուցում ողջ անձնակազմի համար:
  • Աշխատակիցների մոտ ամրապնդեք աշխատատեղի պահպանման վստահությունը, նաև, որ գիտելիքների ձեռբերումը, ունակություների և հմտությունների զարգացումն իրենց ավտանգության գրավականն են:
  • Ներդրեք գիտելիքների զարգացման և կարիերային աճի փոխկապակցվածություն:

14.ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԱՊԱՀՈՎԵՔ ՈՂՋ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ: ՎԵՐԱՓՈԽՈՒՄԸ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ԳՈՐԾՆ Է:

ՈՐՈՎՀԵՏԵՎ՝

  • Միայն համատեղ ուժերով վարչակազմը հնարավորություն կունենա ապահովել 14 սկզբունքների իրականացումը, հաղթահարել մահացու հիվանդությունները և զարգացման խոչընդոտները, ընդունել նոր փիլիսոփայությունը:
  • Բոլորի մասնակցությունը վերափոխման ծրագրին կապահովի փոփոխությունների ընկալումն, կմեղմացնի դիմադրությունը:
  • Ընդհանուր գործին մասնակցությունը և ընկերության արդյունքներում յուրաքանչյուրի ներդրման գիտակցումն կամրապնդի թիմային ոգին, կվերանան հակասությունները, նոր գիտելիքների նկատմամբ դիմադրությունը, կբարելավվի ներքին կոմունիկացիաները, կջարդվի միջանձնային և միջստորաբաժանումային արգելքները, յուրաքանչյուրի նպատակը կհամընկնի ընկերության նպատակի հետ:

ԱՅԴ ԻՍԿ ՊԱՏՃԱՌՈՎ՝

  • Վերափոխումը սկսեք վարչակազմից, հորիզոնական և ուղղահայց բոլոր ուղղություններով բաշխեք որակի ապահովման պատասխանատվությունը, ընդհուպ մինջև յուրաքանչյուր աշխատատեղ:
  • Վերափոխման պլանը մշակեք այնպես, որ յուրաքանչյուր գործունեություն դիտվի որպես գործընթաց, իսկ յուրաքանչյուր աշխատանք այդ գործընթացի մասնիկ:
  • Գործընթացների փոխացդեցության հիմքում ներդրեք «մատակարար-սպառող» սկզբունքը:
  • Ստեղծեք վերափոխման և որակի առաջնորդման ինստիտուտ:

Պատասխան թողնել

Ձեր էլ.փոստի հասցեն չի հրապարակվի: