Գարիկ Դավթյանի անհատական տարածք

Կայացած ընկերությունները և “պայթեցնող” նորարարությունները

նորարարություն

Այս բառը վերջին շրջանում բավականին հաճախ է օգտագործվում: Ինչ է իրենից ներկայացնում նորարարությունը: Չեմ փորձի նորից հեծանիվ ստեղծել, համացանցում առկա են նորարարության սահմանումները:

Նորարարությունը կարող ենք բաժանել երկու կատեգորիայի՝ աջակցող (պրոդուկտի բարելավում) և «պայթեցնող» (նոր պրոդւկտ): Հենց այս բաժանումից էլ սկսում է ամենահետաքրքիրը:

Հենց այս բաժանումից էլ սկսվում է ամենահետաքրքիր մասը՝ աջակցող նորարարությունների ունակ են կայացած ընկերությունները, իսկ “պայթեցնող” նորերը:

Էլ ավելի հետաքրքիրն այն է, որ “պայթեցնող” նորարարությունների մեծամասնությունը ծագում է կայացած ընկերություններում, բայց դրանք այնտեղ չեն զարգանում, այլ ծնվում են նոր ընկերություններ, որոնք զարգացնում են այդ տեխնոլոգիաները և դրանց համար շուկաներ են գտնում:

Ի՞նչու է այդպես լինում: Եկեք դիտարկենք պատճառները
  1. Կառավարման լավ համակարգ: Այո, այո, որքան ավելի լավ է ընկերությունը կառավարվում, այնքան ավելի քիչ է «պայթեցնող» նորարարություններ ստեղծելու հնարավորությունը: Բայց ի՞նչն է սխալ կատարում լավ կառավարվող ընկերությունը:Ոչինչ: Պարզապես նրա համակարգն այնպես է նախագծված, որ բավարարի հաճախորդների և ներդրողների կարիքները: Այդ իսկ պատճառով նրանք հիմնականում կենտրոնացած են “աջակցող” նորարարությունների վրա, ինչը նրանց հնարավորություն է տալիս բարձրանալ շուկայի վերին հատվածներ: Սա ձեռնտու է ներդրողներին, քանի որ շուկայի վերին հատվածներում շահույթը ավելի մեծ է: Շահավետ է հաճախորդների համար, քանի որ շուկայի վերին հատվածներ բարձրանալու համար ընկերությունները միշտ պետք է իրականացնեն “աջակցող” նորամուծություններ, այսինքն ՝ բարելավեն պրոդուկտը:
  2. Աճի անհրաժեշտություն: Յուրաքանչյուր ընկերություն աճելու կարիք ունի և այն ապահովելու համար, նրանք շարժվում են շուկայի վերին հատվածներ, որի համար հիմնականում անհրաժեշտ են “աջակցող” նորարարություններ: “Պայթեցնող” նորարորությունները ընկերությունին քաշում են դեպի շուկայի ստորին հատվածներ:
  3. Ռեսուրսների բաշխում: Հիմնականում ռեսուրսներով ապահովվում են են այն նախագծերը կամ պրոդուկտները, որոնք առավել կանխատեսելի են: Եվ դրանք հիմնականում այն պրոդուկտներն են կամ նախագծերը, որոնց համար հայտնի են շուկայի տարողությունը, զարգացման տեմպը, հաճախորդները և նրանց նախասիրությունները և այլն: Իսկ «պայթեցնող» նորարարությունների համար նույնիսկ անհնար է ասել՝ դրանք երբևէ կմտնեն շուկա, թե ոչ, և արդյոք օգտակար կլինեն որևէ մեկի համար: Այս երկու նախագծերից ղեկավարները կընտրեն առաջինը, եթե երկուսն էլ բարձրանան հիերարխիկ աստիճանով: Երկրորդը հաստատ չի բարձրանա, իսկ պատճառը չորրորդ կետի մեջ է:
  4. KPI, դասակարգում և կարիերային աճ: Նախագծերի նախնական զտումը կատարվում է միջին մակարդակի ղեկավարների կողմից, և նրանք արդեն գիտեն, թե որ նախագծերը կարող են բարձրացվել հիերարխիայի աստճաններով, և որոնք չեն կարող: Եթե նախագիծը ռիսկային է և պակաս եկամտաբեր, ապա այն անմիջապես մերժվում է, քանի որ ղեկավարներն ու աշխատակիցները քիչ բոնուսներ կստնան, և որ ամենակարևորն է, եթե նախագիծը ձախողվի, ապա դա անմիջականորեն կազդի մենեջերի կարիերային աճի վրա:
  5. Ծախսերի կառուցվածքը: Ծախսերի կառուցվածքը թելադրում է շահույթի շեմն, այսինքն՝ նախագծից ակնկալվող շահույթի նվազագույն սահմանը, որի դեպքում կնդունվի որոշում այն իրագործել: Շուկայի վերին հատվածներում `այդ շեմն բարձր է, որն անհնարին է դարձնում « պայթեցնող» նորարարությունների նախագծերի ընդունումը:Օրինակ, մի ընկերություն, որը ստանում է $ 500 միլիոն եկամուտ, հաստատ ուշադրություն չի դարձնի այն նախագծին, որից հնարավոր է ստանալ $ 10 միլիոն:

Հիմնանակն պատճառները վերը նշվածներն էին, որոնց կարելի է ավելացնել ընկերության արժեքները, մշակույթը, սպառողի թելադրանքը, արժեքի ստեղծման ցանցը՝ որում գտնվում է ընկերությունը և այլն:

Հիմնվելով սխալների և կուտակված փորձի վրա՝ կայացած ընկերությունները սկսել են գիտակցել այս ամենը: Նաև հաշվի են առնում այն, որ «պայթեցնող» նորարարություններով շուկա մուտք գործած փոքր նոր ընկերությունները վաղ թե ուշ աճելու կարիք են ունենալու, որը իր հերթին վերջիններիս կստիպի բարձրանալ դեպի շուկայի վերին հատվածներ:

Այս բոլոր ռիսկերը փակելու համար ընկերությունները ստեղծում են ինքնաբավ միավորներ կամ առանձին ընկերություններ, որոնք զբաղվում են “պայթեցնող” նորարարություններով, կամ գնում են փոքր ընկերություններ, որոնք արդեն իսկ կատարել են «պայթեցնող» նորարարարությունը: Այս խնդրի վերջնական լուծումը կհանգեցնի կառավարման նոր մեթոդների ստեղծմանը, որոնք կլինեն առավել ճկուն՝ ռեսուրսների բաշխման նկատմամբ, որոնք հաշվի կառնեն ընկերության ապագան, ներդրողների և սպառողների նոր պահանջները և աշխատանքի գնահատման նոր մեթոդները:

 

Հղմանմ կարող եք լսել պոդկաստը՝ https://anchor.fm/garik-davtyan/episodes/ep-ed91ec

Պատասխան թողնել

Ձեր էլ.փոստի հասցեն չի հրապարակվի: