Կոնցեսիոն համաձայնագրի մասնակիցները
Կոնցեսիոն համաձայնագրի մասնակիցները բազմաթիվ են և յուրաքանչյուրն ունի իր գործառնական նշանակությունը:
Կոնցեսիոն համաձայնագրի մասնակիցներն են՝
- ընդունող երկիրը,
- պայմանագրի կառավարիչը,
- ներդրողները,
- վարկատուները,
- կապալառուները,
- խորհրդատուները,
- օպերատոր-ընկերությունները,
- սպառողները:
Ընդունող երկիր
Ընդունող երկրի հիմնական գործառույթը պայմանագրի կառավարիչ հանդիսացող մասնավոր ընկերությանը պետական (մունիցիպալ) սեփականություն հանդիսացող օբյեկտներում տնտեսավարման իրավունքի տրամադրումն է: Ընդունող երկրի կարևորագույն գործառույթներից է հանդիսանում նաև նախագծի վերահսկումը դրա բոլոր փուլերում ինչպես ներդրումների իրականացման, այնպես էլ օբյեկտի շահագործման ժամանակ: Ընդունող երկրի գործառույթներն այսքանով չեն սահմանափակվում: Ընդունող երկրը պետք է նաև ապահովի կոնցեսիայի իրականացման իրավական և օրենսդրական հիմքերը, հնարավոր է նաև իր վրա վերցնի նախագծի ռիսկերի մի մասը:
Պայմանագրի կառավարիչ
Պայմանագրի կառավարչի պարտականությունների շրջանակը հիմնականում հանգում է հետևյալ գործառույթներին՝
- նախագծի ֆինանսավորում
- կոնցեսիոն նախագծի անմիջական իրականացում՝ սկսած նախագծումից, շինարարությունից և շահագործումից
- կոնցեսիայի ավարտին կոնցեսիայի օբյեկտի փոխանցում
Ներդրողներ
Բոլոր ներդրողներին կարելի է բաժանել երկու խմբի: Առաջին խմբի մեջ մտնում են այն ներդրողները, որոնց մասնակցությունը նախագծում չի սահմանափակվում միայն ներդրմամբ: Մասնավորապես որպես այդպիսի ներդրողներ կարող են հանդես գալ կապալառու կազմակերպությունները, որոնք մտադիր են մասնակցել շինարարության գործընթացին, օպերատոր-ընկերությունը, որն անմիջականորեն իրականացնելու է կոնցեսիայի օբյեկտի կառավարումը և շահագործումը, բանկերը, որոնք նախագծի իրականացման համար տրամադրելու են փոխառու միջոցներ, ինչպես նաև ընդունող երկիրը:
Ներդրողների հաջորդ խումբը ձևավորում են այն ներդրողները, որոնց կոնցեսիան հետաքրքրում է միմյան որպես ներդրման օբյեկտ: Հիմնականում այդպիսի ներդրողներ են հանդիսանում ինստիտուցիոնալ ներդրողները կամ այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, որոնք ձեռք են բերում արժեթղթերի շուկայում պայամանագրի կառավարիչ- ընկերության բաժնետոմսերը:
Վարկատուներ
Որպես վարկատուներ սովորաբար հանդես են գալիս բանկերը և այլ ֆինանսական ընկերությունները, որոնք իրավասու են վարկ տրամադրել: Փոխառու միջոցների հաշվին ֆինանսավորումը կազմակերպելու հարցում միշտ տարրաձայնություններ և խնդիրներ են առաջանում՝ կապված փոխառության արժույթի ընտրության և օֆշորային գոտում գտնվող բանկերից գումարների ներգրավման հետ:
Նախագծի իրականացման ժամանակ հաշվարկները հիմնականում կատարվում են այն արժույթով որտեղ իրականացվում է կոնցեսիոն նախագիծը: Սակայն չի բացառվում նաև արտարժույթի առկայությունը, օրինակ՝ ներմուծվող հումքի և նյութերի դեպքում:
Մյուս կողմից, կոնցեսիոն նախագծից ստացվող եկամուտները, որոնք հանդիսանում են փոխառու միջոցների վերադարձման միայկ աղբյուրը, սովորաբար արտահայտվում են տեղական արժույթով: Բացառություն են կազմում այն նախագծերը, որոնք կողմնորոշված են ստեղծվող արտադրանքի արտահանմանը:
Կապալառու
Նախագծի գլխավոր կապալառու է հիմնականում հանդիսանում հենց ինքը՝ հիմնական ներդրողը: Գործնականում, գլխավոր կապալառուն իր վրա է վերցնում նախագծով սահմանված ժամանակային, ֆինանսական և որակական ընտրանքների հետ կապված հիմնական ռիսկերը: Շինարարական պայմանագիրը ամենա կարևոր և աշխատատար փաստաթուղթն է: Կապալառուի, որը նաև հիմնական ներդրողն է, և նախագծի այլ մասնակիցների միջև փոխհարաբերությունները կառուցելու ժամանակ պետք է խուսաբել հնարավոր կոնֆլիկտների առաջացումից՝ նրանց հետաքրքրությունները կարող են չհամընկնել:
Խորհրդատուներ
Կոնցեսիոն նախագծերի իրականացման ժամանակ լայն կիրառվում են տարբեր խորհրդատուների կողմից մատուցվող ծառայությունները՝ ֆինանսական, տեխնիկական, ապհովագրականր այլն:
Պոտենցիալ խորհրդատուները կարող են հանդես գալ որպես ներդրողներ: Այն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր: Որպես բացասական կողմ կարելի է նշել շահերի բախումը, իսկ որպես դրական՝ խորհրդատու ընկերության կողմից իր գործառնությունների արդյունավետ կատարումը:
Օպերատոր-ընկերություններ
Այն դեպքում, երբ կոնցեսիայի օբյեկտի շահագործումը բարդ գործընթաց է, նախընտրելի է օպերատորի գործառնություն իրականացնող հատուկ մասնագիտացված օպերատոր-ընկերության ներգրավումը, որը նույնպես կարող է հանդես գալ որպես ներդրող:
Սպառողներ
Սպառողների հիմնական գործառնությունը կոնցեսիոն ընկերության թողարկած արտադրանքի (ծառայության, աշխատանքի) ձեռք բերումն է: Դրանցից են ձևավորվում նախագծի եկամուտները: