Մատակարարման պայմանագիր
Մատակարարման պայմանագրի օրինակ (ձևանմուշ)
1. Պայմանագրի առարկան
1.1. Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող Մատակարարը պարտավորվում է սույն պայմանագրով նախատեսված ժամկետներում Գնորդին հանձնել իր կողմից արտադրված կամ գնված ապրանքները` ձեռնարկատիրական գործունեության նպատակով օգտագործելու համար, իսկ Գնորդը պարտավորվում է ընդունել այդ ապրանքները և վճարել դրանց համար:
1.2. Ապրանքների անվանացանկը, քանակը, որակը և գինը որոշվում են թիվ 1 հավելվածով, որը սույն պայմանագրի անբաժանելի մասն է:
2. Մատակարարման պայմանները
2.1. Մատակարարն ապրանքը մատակարարում է միայն Գնորդի կողմից պատվերն ստանալուց հետո:
Մատակարարն ապրանքը մատակարարում է Գնորդի կողմից պատվերն ստանալու պահից` ————————————- օրվա ընթացքում, պատվերում նշված ծավալներով:
2.2 Մատակարարը` ավտոտրանսպորտով հասցնում է ապրանքը Գնորդի պահեստը, որը գտնվում է —————————————————– հասցեում:
2.3 Մատակարարման օր է համարվում ապրանքը Գնորդի պահեստ հասցնելու օրը:
2.4. Ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքը Գնորդին է փոխանցվում ապրանքը գնորդի պահեստ հասցնելու պահից: