Մենեջմենթի «Խորքային գիտելիքները»
Խնդիրների (դեֆեկտների) 98% կախված են համակարգից, այլ ոչ թէ աշխատակիցներից։ Սակայն դրանց համար պատժվում են աշխատակիցները։
Ինչն է ինձ առանձնապես հիացրել և հետաքրքրել դոկտոր Դեմինգի գաղափարներում՝
- Դրանց թվացյալ պարզությունը խորը իմաստի առկայության պարագայում։ Այդ գաղափարներն փորձված են ժամանակով և արդիական են մինչ այժմ և կիրառելի ցանկացած կազմակերպության համար,
- Տեսության կառուցումը «Խորքային գիտելիքների» (ընդհանուր տեսական հիմքեր) հիմքի և միևնույն ժամանակ բավականին հետաքրքիր վիճակագրական մոդելների և համակարգերի կառուցման տեսությունների վրա ,
- «Կառավարում ըստ նպատակների» (Management by Objectives, MBO) մեթոդի կտրուկ և հիմնավորված քննադատումը, ինչպես նաև կառավարման այնպիսի գաղափարների քննադատումը ինչպեսին են ատեստացիան և անձնակազմի դասակարգումը (рռանգավորումը) ,
- Կառավարման 14 սկզբունքների կրառման հարցում կոշտ դիրքորոշումը։ (Դեմինգն իր սեմինարների ժամանակ ասում էր «Չհամարձակվե՛ք ասել, որ պատրաստվում եք ընդունել որոշ սկզբունքներ, իսկ մնացածը անտեսել»)
- Առանձնահատուկ ուշադրությունը նորամուծություններին, մարդկային գործոնին և կողմնորոշվածությանը դեպի սպառող,
- Win-win ռազմավարությունը, կենտրոնացումը դեպի երկարաժամկետ նպատակներին և համագործակցությանը,
- Մենեջերների հայտնի ասացվածքի «Մենք կարող ենք կառավարել միայն այն, ինչը կարող ենք չափել» չընդուները։
Կառավարման 14 սկզբունքների մասին կարող ենք կարդալ այս հոդվածում` Կառավարման ոճի վերափոխման 14 սկզբունքներ (առաջարկություններ ղեկավարներին)։
Ահա Դեմինգի որոշ գաղափարներից (մեջբերում)՝
- Խնդիրների (դեֆեկտների) 98% կախված են համակարգից, այլ ոչ թէ աշխատակիցներից։ Սակայն դրանց համար պատժվում են աշխատակիցները։
- Ընթացող մեծ նավին թեքվելու համար անհրաժեշտ է ժամանակ և տարածություն
- Ղեկավարի դերն առաջնորդ, թրեյներ լինելն է։
- Ցուցանիշները(թվերը) կարևոր են միայն այն դեպքում երբ գիտեք, թե դրանք ինչպես օգտագործել։ Դրանք ինքնին անիմաստ են։
- Նպատակին հասնելու, ներառյալ որակի, նախապայման է աշխատանքից բավարարվածությունը և երջանիկ լինելը,
- Պետք է աշխատել խելացի, այլ ոչ թե ուժեղ (շատ),
- Տեսությունը մեզ տալիս է կանխատեսման հնարավորություն։ Փորձը և օրինակները առանձ տեսության մեզ ոչինչ չեն սովորեցնում։
- Հայտարարությունը, որը չի պարունակում կանխատեսում անիմաստ է ղեկավարի համար,
- Մենք պետք է հասկանանք և գնահատենք ներքին մոտիվացիան։ Մենք պետք է գիտակցենք արտաքին մոտիվացիայի արդյունքում առաջացող վտանգները և կորուստները։
- Մարդիկ տեղեկատվությունը յուրացնում են տարբեր ձևով և տարբեր արագությամբ
- Մենք ցանկանում ենք արագ արդյունք ստանալ, սակայն չպետք է հույս դնել դրա վրա։
- Հնարավոր չէ աշխատել ընկերությունում չիմանալով նրա նպատակը, ղեկավարի փոփոխության դեպքում նպատակը չպետք է փոխվի
- Ընկերությունը կարող է վատ մենեջմենթով նույնպես աշխատել, որոշ ժամանակ։
Դեմինգի տեսության հիմնական բաղկացուցիչներն են՝
Կառավարման 14 սկզբունքները Չկարող եք բեռնել նեքոհիշյալ հղմամբ)
Կազամակերպության «մահացու հիվանդությունները»՝
- Կայունության բացակայություն
- Վարկյանական շահի ձգտում
- Անձնակազմի ատեստավորման և դասակարգման (ռանգավորման) համակարգ
- Ղեկավարների տեղից տեղ տեղափոխում
- Միայն քանակակամ չափորոշիչների կիրառում
“Որակի գագաթները” (որակի բարձրացման մեթոդները) ՝
- Պորդուկտների և ծառայությունների նորամուծություն
- Գործընթացների նորամուծություն
- Պորդուկտների և ծառայությունների կատարելագործում
- Գործընթացների կատարելագործում
«Խորքային գիտելիքների» 4 բաղկացուցիչները՝
- Համակարգերի իմացություն
- Փոփոխականության ընկալում (տեսության)
- Գիտելիքների տեսության ընկալում
- Հոգեբանության տեսության գիտելիքներ
Եվ որպես վերջաբան իմ կողմից սիրված PDCA դասական պարբերաշրջանի և ընկերություններում կիրառվող պլանավորման համեմատությունը`