Մենեջմենթի «Խորքային գիտելիքները»

Խնդիրների (դեֆեկտների) 98%  կախված են համակարգից, այլ ոչ թէ աշխատակիցներից։ Սակայն դրանց համար պատժվում են աշխատակիցները։

Ինչն է ինձ առանձնապես հիացրել և հետաքրքրել դոկտոր Դեմինգի գաղափարներում՝

  • Դրանց թվացյալ պարզությունը խորը իմաստի առկայության պարագայում։ Այդ գաղափարներն փորձված են ժամանակով և արդիական են մինչ այժմ և կիրառելի ցանկացած կազմակերպության համար,
  • Տեսության կառուցումը «Խորքային գիտելիքների»  (ընդհանուր տեսական հիմքեր) հիմքի և միևնույն ժամանակ բավականին հետաքրքիր վիճակագրական մոդելների և համակարգերի կառուցման տեսությունների վրա ,
  • «Կառավարում ըստ նպատակների» (Management by Objectives, MBO) մեթոդի կտրուկ և հիմնավորված քննադատումը, ինչպես նաև կառավարման այնպիսի գաղափարների քննադատումը ինչպեսին են ատեստացիան և անձնակազմի դասակարգումը (рռանգավորումը) ,
  • Կառավարման 14 սկզբունքների կրառման հարցում կոշտ դիրքորոշումը։ (Դեմինգն իր սեմինարների ժամանակ ասում էր «Չհամարձակվե՛ք ասել, որ պատրաստվում եք ընդունել որոշ սկզբունքներ, իսկ մնացածը անտեսել»)
  • Առանձնահատուկ  ուշադրությունը նորամուծություններին, մարդկային գործոնին և կողմնորոշվածությանը դեպի սպառող,
  • Win-win ռազմավարությունը, կենտրոնացումը դեպի երկարաժամկետ նպատակներին և համագործակցությանը,
  • Մենեջերների հայտնի ասացվածքի «Մենք կարող ենք կառավարել միայն այն, ինչը կարող ենք չափել»  չընդուները։

Կառավարման 14 սկզբունքների մասին կարող ենք կարդալ այս հոդվածում` Կառավարման ոճի վերափոխման 14 սկզբունքներ (առաջարկություններ ղեկավարներին)։

Ահա Դեմինգի որոշ գաղափարներից (մեջբերում)՝

  • Խնդիրների (դեֆեկտների) 98%  կախված են համակարգից, այլ ոչ թէ աշխատակիցներից։ Սակայն դրանց համար պատժվում են աշխատակիցները։
  • Ընթացող մեծ նավին թեքվելու համար անհրաժեշտ է ժամանակ և տարածություն
  • Ղեկավարի դերն առաջնորդ, թրեյներ լինելն է։
  • Ցուցանիշները(թվերը) կարևոր են միայն այն դեպքում երբ գիտեք, թե դրանք ինչպես օգտագործել։ Դրանք ինքնին անիմաստ են։
  • Նպատակին հասնելու, ներառյալ որակի, նախապայման է աշխատանքից բավարարվածությունը և երջանիկ լինելը,
  • Պետք է աշխատել խելացի, այլ ոչ թե ուժեղ (շատ),
  • Տեսությունը մեզ տալիս է կանխատեսման հնարավորություն։ Փորձը և օրինակները առանձ տեսության մեզ ոչինչ չեն սովորեցնում։
  • Հայտարարությունը, որը չի պարունակում կանխատեսում անիմաստ է ղեկավարի համար,
  • Մենք պետք է հասկանանք և գնահատենք ներքին մոտիվացիան։ Մենք պետք է գիտակցենք արտաքին մոտիվացիայի արդյունքում առաջացող վտանգները և կորուստները։
  • Մարդիկ տեղեկատվությունը յուրացնում են տարբեր ձևով և տարբեր արագությամբ
  • Մենք ցանկանում ենք արագ արդյունք ստանալ, սակայն չպետք է հույս դնել դրա վրա։
  • Հնարավոր չէ աշխատել ընկերությունում չիմանալով նրա նպատակը, ղեկավարի փոփոխության դեպքում նպատակը չպետք է փոխվի
  • Ընկերությունը կարող է վատ մենեջմենթով նույնպես աշխատել, որոշ ժամանակ։

Դեմինգի տեսության հիմնական բաղկացուցիչներն են՝

Կառավարման 14 սկզբունքները Չկարող եք բեռնել նեքոհիշյալ հղմամբ)

ԲԵՌՆԵԼ

Կազամակերպության «մահացու հիվանդությունները»՝

  • Կայունության բացակայություն
  • Վարկյանական շահի ձգտում
  • Անձնակազմի ատեստավորման և դասակարգման (ռանգավորման) համակարգ
  • Ղեկավարների տեղից տեղ տեղափոխում
  • Միայն քանակակամ չափորոշիչների կիրառում

“Որակի գագաթները” (որակի բարձրացման մեթոդները) ՝

  • Պորդուկտների և ծառայությունների նորամուծություն
  • Գործընթացների նորամուծություն
  • Պորդուկտների և ծառայությունների կատարելագործում
  • Գործընթացների կատարելագործում

«Խորքային գիտելիքների»  4 բաղկացուցիչները՝

  • Համակարգերի իմացություն
  • Փոփոխականության ընկալում (տեսության)
  • Գիտելիքների տեսության ընկալում
  • Հոգեբանության տեսության գիտելիքներ

Եվ որպես վերջաբան իմ կողմից սիրված PDCA դասական պարբերաշրջանի և ընկերություններում կիրառվող պլանավորման համեմատությունը`

ԲիզնեսԿառավարումՄենեջմենթՈրակի կառավարումՌազմավարություն