Պայմաններ
Արտոնագրային սույն համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) պայմանագիր է Ձեր (Օգտատեր) և Գարիկ Սուրենի Դավթյանի (այսուհետ՝ Հեղինակ) միջև և տարածվում է “ՎԱՃԱՌՔԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ” ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) բոլոր տարբերակների վրա:
1. Ծրագրի ձեռք բերումը վկայում է այն մասին, որ Դուք կարդացել եք սույն համաձայնագիրը, ընդունել եք այն և ծրագիրը օգտագործելու եք սույն Համաձայնագրի պայմաններին համապատասխան:
2. Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Ծրագիրը ձեռք բերելու՝ Ծրագիրը և ակտիվացման բանալին ստանալու պահից:
3. Ծրագրի հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Հեղինակին: Ծրագիրը ամբողջության և ըստ առանձին մասերի հանդիսանում է հեղիանակյին իրավունքի օբյեկտ և ենթակա է պաշտպանության միջազգային օրենսդրությամբ: Սույն Համաձայնագրի պայմանների խաղտմամբ Ծրագրի օգտագործումն հեղինակային իրավունքի խաղտում է և քրեորեն պատժելի է:
4. Ծրագիրն առաքվում է “ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ԿԱ” պայմանով, առանց որևէ երշխիքի: Հեղինակը պատասխանատու չէ ծրագրի օգտագործման (կամ օգտագործման անհնարինության) արդյունքում Ձեզ, Ձեր տեղեկատվությանը կամ բիզնեսին հասցված վնասի կամ հնարավոր վնասի համար:
5. Հեղինակը խորհրդատվություն է իրականացնում (անհրաժեշտության դեպքում) ծրագրի առաջին գործարքման ժամանակ, ուղղում է Ծրագրի օգտագործամն ժամանակ հայտնաբերված սխալները:
6. Սույն Համաձայնագիրը Ձեզ իրավունք է տալիս օգտագործել միայն Ծրագրի մեկ օրինակ: Ծրագրի տարածումն առանց Հեղինակի թույլտվության, ներառյալ ոչ կոմերցիոն, հանդիսանում է սույն Համաձայնագրի խաղտում: Թույլատրվում է ստեղծել Ձեր կողմից ձեռքբերված Ծրագրի կրկնօրինակը (ակտիվացման բանալին պետք է մուտքագրված լինի) թեստավորման կամ ելակետային կոդում (եթե այն հասանելի է կամ դարձել է հասանելի) փոփոխություններ մտցնելու համար, միայն այն պայմանով, որ կրկնօրնակը հասանելի չէ երրորդ անձանց կամ միտումնավոր հասանելի չի դարձվում:7. Ծրագրում կատարված ցանկացած փոփոխությունից հետո Հեղինակն պատասխանատու չէ ծրագրի աշխատունակության համար և այդ ծրագրերը չեն սպասարկվում Հեղինակի կողմից:
8. Հեղինակը պատասխանատվություն չի կրում, եթե Ձեզ ենթարկել են վարչական կամ քրեական պատասխանատվության՝ ծրագիրն անօրինական նպատակով օգտագործելու համար:
9. Սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցվում է, եթե Օգտատիրոջ կողմից ոչնչացվել են Ծրագրի հետ կապված բոլոր փաստաթղթերը և դրանց կրկնօրինակները (ինչպես էլեկտրոնային, այնպես էլ թղթային): Համաձայնագրի դադարեցումը Հեղինակին չի պարտավորեցնում Ձեզ վերադարձնել Ծրագրի ձեռք բերման համար Ձեր կողմից ծախսված միջոցները (ծախսված միջոցները նաև չեն վերադարձվում Ծրագիրը ձեռք բերելուց հետո):