Ռազմավարության մշակման գործընթացը և ռազմավարության տեսակները
Ռազմավարության մշակման հիմք է հանդիսանում ռազմավարական վերլուծության արդյունքում ստացված տեղեկավությունը:
Ռազմավարության մշակումը պետք է իրականացվի հաշվառելով կազմակերպության,ճյուղի ներկա ու կանխատեսվող իրավիճակները և տվյալ բիզնեսի առանձնահատկությունները: Հիմվանորված ռազմավարություն կարելի է միայն մշակել պարտադիր հաշվառելով հետևյալ տեղեկատվությունը`
- կազմակերպության անձնակազմի, ինչպես նաև հրավիրված մասնագետների գործնական ունակությունները և տեսիլքները,
- ճյուղի և շուկայի զարգացման տենդենցների խորն ընկալումը և ուսումնասիրումը,
- կազմակերպության գործունեությունով հետաքրքրվող այլ սուբյեկտների դերի և ազդեցության վերլուծությունը,
- լավագույն պրակտիկան և ճյուղի ներկա վիճակի մանրակրկիտ ուսումնասիրությունը:
Այս համակարգը կարելի է պատկերել հետևյալ գծանկարի տեսքով`
Ռազմավարության մշակումը ռազմավարական կառավարման հիմնային խնդիներից է: Ինչպես և յուրաքնչյուր, գործընթաց ռազմավարության մշակումը նույնպես ունի իր փուլերը: Այն կարելի է պատկերել հետևյալ գծանկարի միջոցով`
Ռազմավարության մշակման համակարգը կարելի է բաժանել կառուցվածքային մակարդակների և այդ բաժանման հիմքում ընկած են կառավարման մակարդակները: Կախված կազմակերպության տեսակից`դիվերսիֆիկացված կամ նեղ պրոֆիլային, ռազմավարության կառուցվածքային մակարդակները տարբեր են: Այն պատկերենք հետևյալ գծանկարի տեսքով`
Դիվերսիֆիկացված կազմակերպության համար կորպորատիվ ռազմավարությունը կառավարման համընդհանուր պլանն է: Կորպորատիվ ռազմավարությունը տարածվում է ամբողջ կազմակերպության վրա` ընդգրկելով վերջինիս գործունեության բոլոր ուղղությունները: Կորպորատիվ ռազմավարության էությունը կայանում է, դիվերսիֆիկացված կազմակերպության կողմից,տնտեսության տարբեր ճյուղերում իր գործարար սկզբունքների իրացման մեջ, ինչպես նաև այն գործողությունների և մոտեցումների մեջ, որոնք ուղղված են ձեռնարկությունների խմբի գործունեության բարելավմանը:
Դիվերսիֆիկացված կազմակերպության կորպորատիվ ռազմավարության մշակումը ներառում է չորս գործողություն`
- Դիվերսիֆիկացում ,
- Գործունեության ընդհանուր ցուցանիշների բարելավմանն ուղղվածմիջոցառումներ,
- Հարակից տնտեսավարման միավորներում սիներգիկ արդյունք ստանալու ուղիների փնտրում,
- Ներդրումային նախապատվությունների ստեղծում և կորպորացիայի ռեսուրսների արտահոս դեպի առավել հեռանկարային ոլորտներ:
Գործարար ռազմավարությունը համարվում է ուժեղ,եթե նրա շնորհիվ կազմակերպությունը ձեռք է բերում նշանակալից ու կայուն մրցակցային առավելություններ և թույլ, եթե այն բերում է մրցակցային դիրքերի թուլացման:
Գործարար ռազմավարության հիմնական պատասխանատուներն են կազմակերպության զարգացման այս կան այն ուղղությունների համար պատասխանատու մենեջերները:
Ֆունկցիոնալ ռազմավարությունը վերաբերում է կազմակերպության ստորոբաժանումների ընթացիկ և հիմնական գործունեության կառավարման պլանին:
Գործառնական ռազմավարությունը վերաբերում է ռազմավարական նշանակություն ունեցող ամենօրյա օպերատիվ խնդիրների լուծման նախաձեռնություններին և մոտեցումներին:
Չնայած նրան, որ գործառնական ռազմավարությունն ունի ավելի փոքր մասշտաբներ քան բարձր մակարդակի ռազմավարությունները,այն լրացնում և օժանդակում է կազմակերպության ընդհանուր ռազմավարությանը: Գործառնական ռազմավարությունն որոշում է թե ինչպես պետք է կառավարվեն կազմակերպության առանցքային օղակները(գործարաններ,վաճառքի բաժին,բաշխման կենտրոններ և այլն), ինչպես նաև իրացնել օպերատիվ ռազմավարական խնդիրները:
Այսպիսով համառոտ նկարագրեցինք կազմակերպությունում ռազմավարության մշակման գործընթացը և կառուցվածքային մակարդակները: Ռազմավարական կառավարման և մենեջմենթ գիտությունները ռազմավարական կառավարման գործընթացը բնութգրում են մինչև ռազմավարության ձևայնացումը, այսինքն` ռազմավարական վերլուծություն, հնարավոր այլընտրանքների գնահատում, զարգացման հնարավոր սցենարների և ռազմավարական պլանների մշակում, իսկ ռազմավարության իրացման հստակ գործիքներ և մոտեցումներ չեն առաջարկվում:
Հարկ է նշել, որ կազմակերպությունների միայն 10%-ն է կարողանում արդյունավետ իրացնել իր ռազմավարությունը: Ռազմավարական կառավարման արդիական խնդիրներից է` ռազմավարության իրացման այնպիսի արդյունավետ գործիքների ու մոտեցումների մշակումը, որը հնարավուրություն կընձեռնի կազմակերպությանը ռազմավարության ձևայնական բնույթը վերածել գործառնական բնույթի և ռազմավարական կառավարումը դարձնել ամենօրյա գործառնական գործընթացի բաղկացուցիչ մաս: Որպես այդպիսի գործիքներ հանդես են գալիս վերջին տասնամյակում ստեղծված և ներկայումս կատարելագործվող` կառավարումն ըստ նպատակների և ցուցանիշների հաշվեկշռված համակարգը: