SWOT վերլուծության մոդել
SWOT վերլուծությունը միջանկյալ օղակ է կազմակերպության առաքելության ձևավորման և նպատակների ու խնդիրների որոշման միջև:
Վերլուծությունը կատարվում է հետևյալ հաջորդականությամբ`
- նախ որոշվում է կազմակերպության զարգացման ուղղությունը;
- վերլուծվում են կազմակերպության ուժեղ կողմերը և շուկայական իրավիճակը բացահայտելու արդյոք կազմակերպությունը կարող է շարժվել տվյալ ուղությամբ և ինչ ձևով դա կարելի է իրականացնել;
- իրականացվում է նպատակադրում հաշվառելով իրական հնարավորությունները:
Այն հարցերն որոնց պատասխանում է SWOT վերլուծությունը`
- արդյոք կազմակերպությունն իր ռազմավարությունում օգտագործում է ներքին միջավայրի ուժեղ կողմերը և առավելությունները;
- եթե կազմակերպությունն առավելություններ չունի, ապա ուժեղ կողմերից որոնք կարող են դառնալ առավելություններ;
- արդյոք կազմակերպության թույլ կողմերը մրցակցային պայքարում խոցելի են և/կամ վերջիններս հնարավորություն չեն տալիս կազմակերպությանը օգտագործել բարենպաստ իրավիճակները;
- ելնելով ռազմավարական նկատառումներից կազմակերպության որ թույլ կողմերը ճշգրտման կարիք ունեն;
- բարենպաստ որ հնարավորություններն են իրական հաջողություն ընձեռնում կազմակերպությանը;
- առկա վտանգներից որոնց պետք է առավել մեծ ուշադրություն դարձնել և ինչպիսի ռազմավարական գործողություններ պետք է իրականացնել լավ պաշտպանության համար:
SWOT վերլուծությունից հետո ավելի հստակ և պարզ են դառնում կազմակերպության առավելություններն ու թերությունները և շուկայական իրավիճակը: SWOT վերլուծությունը կազմակերպությանը զարգացման արդյունավետ ուղի ընտրելու,վտանգներից խուսափելու,առկա ռեսուրսները և հնարավորություններն արդյունավետ օգտագործելու հնարավորություն է ընձեռնում:
Նյունիսկ այն դեպքում երբ Դուք վստահ եք որ ամեն ինչ բարեհաջող է պե´տք է իրականացնել SWOT վերլուծություն, քանի որ այն կհամակարգի կազմակերպության և շուկայական իրավիճակի մասին առկա տեղեկատվությունը:
Այս մեթոդիկան կարելի է պայմանականորեն բաժանել հետևյալ քայլերի`
- SWOT վերլուծության համար փորձագետների ընտրում և փորձագիտական խմբերի կազմավորում;
- Փորձագետների կողմից արտաքին և ներքին միջավայրերի գործոնների ընտրում;
- Արտաքին և ներքին միջավայրերի գործոնների փորձագիտական գնահատում;
- Փորձագիտական գնահատականների ամփոփում;
- Արդյունքների վերլուծություն և ռազմավարության ձևավորում:
Ցանկալի կլիներ կոնկրետ օրինակով(ներով) ներկայացնել վերլուծության որևէ տարբերակ։
Շնորհակալություն։