Թվային միջավայրը և «պայթեցնող» ընկերությունները
Տեխնոլոգիական զարգացումը և ինտերնետը հանգեցրին մեկ այլ աշխարհի` թվայինի, առաջացմանը, որտեղ գործում են այլ կանոններ և օրենքներ:
Թվային աշխարհը նոր հնարավորություններ է ստեղծել թվային ընկերությունների համար և սպառնալիքներ ֆիզիկական (անալոգային) աշխարհում գործող ընկերությունների համար: Ընկերությունները, որոնք գործում են թվային աշխարհում, պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի՝
- «Հարմարվողներ»՝ ընկերություններ, որոնք օգտվում են թվային տեխնոլոգիաների ընձեռած նոր հնարավորություններից՝ առանց վնասելու անալոգային աշխարհում գործող արդյունաբերության ճյուղին:
- «Պայթեցնողներ»՝ ընկերություններ, որոնք ոչնչացնում են արդյունաբերության ճյուղերի գործող մոդելները՝ արժեզրկելով այդ մոդելի հիմքում ընկած հիմնական արժեքը:
Հոդվածում, հիմնականում, կանդրադառնանք երկրորդ տիպի ընկերություններին: Նման ընկերությունների առաջացման հիմնական պատճառը հենց ինքը՝ արդյունաբերությունն է: «Պայթեցնողներ» կարող են առաջանալ ցանկացած արդյունաբերական ճյուղում, որտեղ երկար ժամանակ նորամուծություններ չեն եղել և չեն ստեղծվել արժեքի նոր ձևեր:
Հիմնականում, այս շուկաներում, հաճախորդները դժգոհ են սպասարկման մակարդակից, իրենց զգում են որպես զոհ, քանի որ շուկայի մասնակիցներն իրենց վրա պարտադրում են որոշակի գործընթացներ և սահմանափակում են իրենց ընտրությունը: Շուկայի նման կայացած խաղացողները բավականին ժամանակ է մեծ շահույթ են ստանում:
Այն ոլորտները, որտեղ մոտ ապագայում կհայտնվեն «պայթեցնող» ընկերությունները՝ ֆինանսներ/բանկեր, կրթություն, գրքերի հրատարակչություն, լոգիստիկա և այլն:
Այժմ տեսնենք, թե ինչ հատկություններ ունեն «պայթեցնողները» և ինչպես են նրանք գործում:
«Պայթեցնողները» արժեքի ստեղծման շղթայում թիրախավորում են հիմնական արժեքը: Նրանց նպատակն է «արժեզրկել» (դարձնել հասանելի չնչին գումարով կամ անվճար) հիմնական արժեքը, այլ ոչ թե տեղավորվել արժեքի ստեղծման շղթայում: Ճյուղի կողմից ստեղծվող հիմնական արժեքը, «պայթեցնողները» իրենց բիզնեսի մոդելում ստեղծված արժեքը տրամադրում են անվճար կամ գրեթե անվճար, իսկ որպես իրենց եկամտի կենտրոններ դարձնում են այլ կետեր, որոնք բնորոշ չեն ճյուղին:
Նրանք կարողանում են հմտորեն համադրել պահանջարկի մասշտաբի էֆֆեկտը և ցանցային էֆֆեկտը, իսկ մասշտաբի էֆֆեկտի բացասական հետևանքներն “անալոգային” ընկերությունների ոչնչացման իրենց հիմնական զենքն է:
«Պայթեցնողները» խախտում են ստատուս-քվոն և ճյուղը վերածում տուրբուլենտ միջավայրի՝ խթանելով արագ փոփոխություններ և դրանց տեմպերի արագացումը: Տուրբուլենտ միջավայրը «պայթեցնողների» համար բավականին բարենպաստ միջավայր է, ի դեպ այդ միջավայրում գոյատևելու կարողությունը նրանց կարևորագույն հատկանիշներից է: «Պայթեցնողները» սկսում են փոքրացնել ճյուղային էկոհամակարգի չափը և կրճատել ընկերությունների քանակը, որոնք կարող են գոյատևել այտեղ և շահույթ ստանալ:
Երբ որևէ ճյուղում հայտնվում է «պայթեցնող», նա անմիջապես գտնում է այն հիմնական արժեքը, որի վրա հիմնված է բիզնես-մոդելը և “արժեզրկում” այն: Այդիսկ պատճառով, շուկայի առաջատարները չեն կարող դիմակայել և դառնում են աուտսայդեր: Քանի որ, տարիներ շարունակ, նրանք իրենց բիզնես-մոդելը կառուցում էին հիմնվելով այդ արժեքի վրա: “Անալոգային” ընկերությունները երկար տարիներ պաշտպանում և ներկայումս նույնպես պաշտպանում են իրենց բիզնես-մոդելները: Սակայն երբ «պայթեցնող» “արժեզրկում” է բիզնես-մոդելի հիմնական արժեքը, համակարգի բարգավաճող պարբերաշրջանը, արագորեն դառնում է բաղասական և ընկերությանը տանում կործանման:
“Անալոգային” ընկերությունները ոչինչ չեն կարող անել, քանի որ հարվածը անսպասելի էր և նրանք չգիտեն այլ բիզնես-մոդել, որը կարող էր օգնել նրանց գոյատևել նոր միջավայրում, եթե նույնիսկ այդպիսիք լինեին, ապա ժամանակը և ռեսուրսները բավարար չէին լինի այն իրագործելու համար («պայթեցնողը» նրարցից պարզապես խլեց ողջ հասույթը և հաճախորդներին, նրանց առաջարկը դարձրեց անիմաստ: Էլ ավելի վատ չի էլ կարող լիներ, ճի՞շտ է):
«Պայթեցնողների» իհայտ գալը կարելի է որոշվել շուկայի ընդհանուր ծավալի կրճատմամբ (հասույթը և եկամուտները սկսում են նվազել, իսկ շուկան հանգչել), բայց դրա հիմքում ընկած չեն տնտեսական ցիկլերը կամ որևէ այլ պատճառ:
Այն “անալոգային” ընկերությունները, որոնք ստիպված են եղել մարտնչել «պայթեցնողների» հետ, կորցնում են իրենց նախկին հզորությունը: Դրանից հետո նրանք կամ արագորեն անհետանում են, կամ վերածվում են զոմբիների և երբեք այլևս չեն կարող վերադառնալ նախկին կյանքի:
«Պայթեցնող» ընկերությունների օրինակներն են՝ Napster- ը, ձայնագրման արդյունաբերությունը, Facebook- ը, լրատվամիջոցները, Freightos- ը, տրանսպորտի շուկան և այլն:
Հ.Գ. Իսկ դու ինչ «պայթեցնողների» եք ճանաչու՞մ:
Հղում պոդկաստին՝ Թվային միջավայրը և «պայթեցնող» ընկերությունները