Գարիկ Դավթյանի անհատական տարածք

Թվային տրանսֆորմացիա թե թվային միգրացիա

миграция

Քանի որ հայտնվել են նոր փոփոխականներ, որոնց հաշվի չառնելը հավասարազոր է մահվան, ընկերությունները կանգնել են հիմնային փոփոխության խնդրի առաջ:

Գոյատևելու համար, բազմաթիվ ընկերություններ ընտրել են տրանսֆորմացիայի ուղին, իսկ ոմանք իրենց բիզնես մոդելի աստիճանական զարգացման:

Բայց ոչ բոլորը կկարողանան ամբողջովին տրանսֆորմացվել, իսկ շատերի մոտ նույնիսկ չի էլ  ստացվի բռնել այդ ուղին: Տրանսֆորմացիան շատ բարդ և դժվարին գործընթաց է, այն նման է թռչող ինքնաթիռում շարժիչ փոխելուն: Սակայն կա ևս մեկ խնդիր, բոլորը  բարձրաձայնում են տրանսֆորմացիայի մասին, որպեսզի ինչ-որ կերպ կարողանան, մարքետինգային տեսանկյունից, օգտվել այս կախարդական բառից և մոռացել են միգրացիայի հնարավորության մասին:

Ի՞նչ է նշանակում միգրացիա: Նոր միջավայրում տարածքի ստեղծում `հետագա վերաբնակեցման համար: Ահա մի փոքր ուղեցույց, թե ինչպես կազմակերպել միգրացիան՝

  • Ստեղծեք նոր արժեքային առաջարկ և եկամտի կետեր (կազմակերպության իմունային համակարգի դիմադրությունից խուսաբելու համար): Եթե ցանկանում եք անցում կատարել արմատապես նոր կարգավիճակի, ապա նոր բիզնես մոդելի հիմնական արժեքային առաջարկը պետք է տարբերվի նախորդից, եթե այն չի տարբերվում, ապա իմաստ չունի կտրուկ փոխվել, այլ դրա փոխարեն, ավելի լավ է աստիճանաբար զարգացնել գործող բիզնես մոդելը: Եթե կողմնորոշվել եք նոր արժեքային առաջարկի և եկամտի կետերի հարցում, ապա ստեղծեք առանձին ստորաբաժանում, փոքր թիմով՝ ամբողջովին մեկուսացված և ինքնավար:
  • CEO- ի կողմից ապահովեք ուղղակի աջակցություն և անմիջական պատասխանատվություն: Երբեք CEO- ի մակարդակից ցածր ենթակայության մակարդակ չսահմանեք, առավել ևս CFO- ին:
  • Առանձնացրեք, ինտեգրումը կսպանի: Եթե նախաձեռնությունը հաջողված է, առանձնացրեք միավորը և ստեղծեք նոր ընկերություն: Մի փորձեք ինտեգրել մայր ընկերությանը, նրա «իմունային համակարգը» դիմադրելու է «օտար օրգանիզմին»: Եթե այդ նոր միավորը նաև դեպի իրեն սկսեց ձգել ընկերության եկամտի հիմնական աղբյուրները, ապա այն կդառնա ներքաղաքական պայքարի կենտրոն:
  • Նոր ընկերություն ներգրավեք առավելագույն նորարարական և ստեղծագործական աշխատակիցների, ապահովեք տարակարծություն և բազմազանություն: Փնտրեք հեղափոխականների և նորարարների:
  • Նոր ընկերությունը դարձրեք ամբողջովին անկախ մայր ընկերության կորպորատիվ համակարգերից և մշակույթից: Փորձեք չօգտագործել առկա օբյեկտները և ենթակառուցվածքները, քանի դեռ դրանք լուրջ ռազմավարական առավելություն չեն ընձեռնում:
  • Ապահովեք միգրացիան: Հենց նոր ընկերությունը ոտքի է կանգնում՝ աշխատակիցներին աստիճանաբար տեղափոխեք նոր ընկերություն, տեմպերը պետք է ընտրել այնպիսին, որպեսզի նոր ընկերության «իմունային համակարգը» կարողանա դիմադրել «օտար օրգանիզմին», եթե այդպիսիք լինեն: Միգրացիայի ժամանակ նոր ընկերությունը զտելու է այն ամենը, ինչը իր համար օտար է:

Ինչ է տալիս միգրացիան՝  նվազեցնում է անհաջող տրանսֆորմացիայից կորուստները, ԴՆԹ մակարդակում չի ազդում գոյություն ունեցող ընկերության վրա, ցանկացած պահի (բացառությամբ «Ապահովեք միգրացիան» փուլի) կարող եք դադարեցնել գործընթացը, նախորդ ընկերությունում առկա կողմնակի անցանկալի երևույթները չեն տեղափոխվում, նոր միջավայրում հայտնվելը ավելի արագ է տեղի ունենում քան տրանսֆորմացիայի  ժամանակ և այլն:

 

Պոդկաստի հղումը՝ Թվային տրանսֆորմացիա թե թվային միգրացիա

Պատասխան թողնել

Ձեր էլ.փոստի հասցեն չի հրապարակվի: