Գարիկ Դավթյանի անհատական տարածք

Թվայնացում vs Թվային տրանսֆորմացիա

цифровой Թվայնացում vs Թվային տրանսֆորմացիա

Տրանսֆորմացիայի ձախողումների հիմնական պատճառներից են (ըստ տարբեր գնահատականների, տրանսֆորմացիաների մինչև 80% -ը ձախողված է) նշված հասկացությունների միչև խառնաշփոթը:

Երկար ժամանակ չէր ստացվում հոդված գրել, վերջապես “ձեռքերս հասան”: Այսօր կցանկանամ խոսենք այնպիսի տարածված խառնաշփոթի մասին, ինչպիսին է “թվայնացումը”  և “թվային” տարանսֆորմացիան: Ելնելով իմ նախկին մասնագիտություններից մեկից, որակի կառավարումից, սովորություն է դարձել սահմանել առանցքային հասկացությունների բոնորշումը՝ երկակի մեկնաբանությունից խուսաբելու համար: Այդպես ստացվեց թե թվայնացման, թե “թվային” տարանսֆորմացիա հետ:

Ինչ եզրահանգման եմ եկել բիզնես-մոդելներիի, ընկերության և անձի մշակույթի, գործընթանցերի փոփոխությունների և ընդհանրապես փոփոխությունների տեմպի և ազդեցության ուսումնասիրման արձյունքու՞մ: Այդ երկու հասկացությունները միանշանակորեն հոմանիշներ չեն և ուեն հիմանային տարբերություններ, մասնավորապես՝

  1. Թվայնացումը՝ առկա համակարգի ինկրեմենտալ զարգացումն է, այդ համակարգում թվային տարրերի ներմուծումը, թվային միջավայրում ներկայություն ապահովելու նպատակով:
  2. Թվային” տարանսֆորմացիան՝ նոր միջավայրում (օրինակ՝ թվային) գոյատևելու և ադապտացվելու, ինչպես նաև արագ փոփոխությունների և նոր տեխնոլոգիաների նկապմամբ ավելի զգայուն դառնալու նպխատակով ընկերության, անձի և դրանց մշակույթի փոփոխություններն է: Տրանսֆորմացիան առավելապես վերաբերում է ընկերության ԴՆԹ և մարկանց, քան թե տեխնոլոգիաների պարզ կիրառմանը կամ ներդրմանը:

Ինչու՞ է ընկերությունների համար վտանգավոր համակարգի ինկրեմենտալ զարգացման և տրանսֆորմացիայի (նամանավանդ այսպես կոչված «թվային»)  միջև խառնաշփոթը:

  1. Գործող բիզնես-մոդելի, համակարգի ինկրեմենտալ զարգացումը կհանգեցնի նրան, որ ընկերությունը կարող է դառնալ լավագույնը իր բիզնես-մոդելում, սակայն այդ ամենը չի վերափոխվի նոր բիզնես մոդելի: Միևնույն ժամանակ #տրանսֆորմացիան ենթադրում է անցում նոր բիզնես մոդելի: Այս հակասությունը թուլացնելու է ընկերությանը և նրա հիմնական բիզնեսի «իմունային» համակարգը: Լավ կարգաբերված և կայուն #համակարգը միշտ ձգտելու է դեպի այն ատրակտորին, որն ապահովում է կայություն և հավասարակշռություն: Համակարգ նոր տարրերի ներմուծումը, առավել ևս սխալ մեկնաբանմամբ կհանգեցնի բարդությունների կամ քաոսի, որը, եթե չկառավարվի, իր հերթին կարող է ոչնչացնել ընկերության հիմնական #բիզնեսը, նախքան  նորը ստեղծելը կամ գործընթացը կասեցնելը: 
  2. Տեխնոլոգիական զարգացումները և փոփոխությունները օրեցօր արագանում են, իսկ դա նշանակում է, որ ցանկացած կրիտիկական փոփոխության դեպքում դա պետք է լինելու նաև ներմուծել համակարգ: “Թվային” տրանսֆորմացիայի հիմնական նպատակն է հարմարվել և գոյատևել այդ փոփոխական միջավայրում, իսկ “թվայնացման” պարագայում ընկերությունը պարբերաբար պետք է անցնի փոփոխություների ներդրման ցիկլը: Վերջին դեպքում, փոփոխությունների արագացմանը զուգահեռ մեծանում է համակարգի նկատմամբ կառավարելիության կորստի վտարգը:

Համակարգը չփլուզելու համար ընկերությունը պետք է որոշի իր ուղին:

Եթե ընկերությունը ընտրել է “թվայնացման” ճանապարհը, նա պետք է գիտակցի, որ կրիտիկական փոփոխությունների ժամանակ պետք անցնի ինտեգրամ նույն ճանապարհը և փոփոխությունների արագացման, դեպքում հնարավոր է համակարգը չդիմանա կամ էլ ընկերությունը կհաշտվի և կնդունի անհետացողների ճակատագիրը:

Եթե ընկերությունն ընտրել է “թվային” տրանսֆորմացիայի կամ միգրացիայի ճանապարհը, ապա պետք է գիտակցի, որ այն բավականի  դժվար և երկար է լինելու, լի սխալներով և շեղումներով, որովհետև այն տեխնոլոգիաների պարզ ներդրում չէ և ինկրեմենտալ զարգացում չէ, այլ ընկերության, անձի և մծակույթների գլոբար փոփոխություն:

Իմ կարծիքով՝ տրանսֆորմացիայի ձախողումների հիմնական պատճառներից են (ըստ տարբեր գնահատականների, տրանսֆորմացիաների մինչև 80% -ը ձախողված է) նշված հասկացությունների միչև խառնաշփոթը:

 

Հղում պոդկաստին՝ Թվայնացում vs Թվային տրանսֆորմացիա

Պատասխան թողնել

Ձեր էլ.փոստի հասցեն չի հրապարակվի: