Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր
Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի տիպային օրինակ (ձևանմուշ)
-
Պայմանագրի առարկան
1.1. Սույն պայմանագրով` Կատարողը պարտավորվում է Պատվիրատուի հանձնարարությամբ մատուցել սույն պայմանագրի 1.2. կետում նշված ծառայությունները, իսկ Պատվիրատուն պարտավորվում է վճարել այդ ծառայությունների համար:
1.2. Կատարողը պարտավորվում է մատուցել հետևյալ ծառայությունները` _______________________________________ այսուհետ` «Ծառայություններ»:
1.3. Աշխատանքների կատարման ժամկետն է` «———–»——————- թ. մինչև «——-» ——————– թ.: Կատարողն իրավունք ունի աշխատանքներն ավարտել ժամկետից շուտ.
1.3.1. ծառայությունները մատուցված են համարվում Պատվիրատուի կամ նրա լիազոր ներկայացուցիչների կողմից հանձնման-ընդունման ակտի ստորագրման պահից:
-
Կողմերի իրավունքները և պարտականությունները
2.1. Կատարողը պարտավոր է`
2.1.1. Ծառայությունները մատուցել պատշաճ որակով.
2.1.2. Ծառայությունները մատուցել մաբողջ ծավալով, սույն պայմանգրի 1.3. կետում նշված ժամկետում.
2.1.3. Պատվիրատուի պահանջով ——————————— օրվա ընթացքում անհատույց վերացնել հայտնաբերված բոլոր թերությունները,
2.1.4. անձամբ կատարել Ծառայությունները:
2.2. Պատվիրատուն պարտավոր է Ծառայությունները վճարել սույն պայմանգրի 3-րդ կետում նշված գնին համապատասխան, Ծառայությունների հանձնման-ընդունման ակտի ստորագրման պահից ——————————— օրվա ընթացքում.
“Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրը” ամբողջությամբ բեռնել
Ես ցանկանում եմ ձևանմուշ պրինտ անել և աշխատել-լրացնել, կարող եմ ??
Այո, Զոյա: Ձևանմուշը կարող եք բեռնել և կիրառել ըստ Ձեր հայեցողության:
Բարև Ձեզ, ինձ պետք է տրանսպորտային միջոցների անհատույց վարձակալության պայմանագիր
Բարև Ձեզ, տրանսպորտային միջոցների անհատույց վարձակալության պայմանագիր իմ մոտ առկա չէ, սակայն կարող եմ օգնել գույքի անհատույց օգտագործման տիպային պայմանագրով “Գույքի անհատույց օգտագործման պայմանագիր”