Ցուցանիշների հաշվեկշռված համակարգ (BSC)
Ցուցանիշների հավասարակշռված համակարգը (Balanced scorecard,BSC) կառավարչական և ռազմավարական-չափողական համակարգ է, որը կազմակերպության առաքելությունը և ռազմավարությունը վերածում է աշխատանքային հավասարակշռված ցուցանիշների համակարգի:
BSC համակարգի հեղինակներն են Harvard business School պրոֆեսոր Ռոբերտ Կապլանը(Robert Kaplan) և Balanced Scorecard Collaborative ընկերության նախագահ Դեվիդ Նորտոնը (David Norton):Այդ համակարգի ստեղծումը պայմանավորված էներկա ժամանակաշրջանում, և առավելևս ապագայում, միյան ֆինանսական ցուցանիշներով կազմակերպության կառավարման անարդյունավետության գիտակցմամբ: Հեղինակների կողմից ստեղծված համակարգը ցուցանիշների հաշվառումը իրականացնում է չորս ուղղությամբ`
- ֆինանսական ցուցանիշներ (1-ին մակարդակ – հեռանկար “ֆինանսներ”)
- սպառողների հետ արդյունավետ աշխատանքի ցուցանիշներ (2-րդ մակարդակ – հեռանկար “մարքետինգ”)
- կազմակերպության ներքին բիզնես-գործընթացների գնահատում (3-րդ մակարդակ – հեռանկար “բիզնես-գործընթացներ”)
- կազմակերպության աշխատակազմի մասնագիտական պատրաստվածության աստիճանը(4-րդմակարդակ – հեռանկար “ուսուցում և աճ”)
Այս ցուցանիշների ամբողջությունը բնութգրում է ձեռնարկության ներկա իրավիճակը և նրա ապագա հեռանկարները:
Balanced Scorecard Collaborative ընկերության կողմից իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ
- աշխատակիցների միայն 5%-ն է ընկալում կազմակերպության ռազմավարությունը,
- մենեջերների միայն 25% -ն է ռազմավարության հետ ուղղակիորեն կապված պարգևատրումստանում,
- կազմակերպությունների 60% իրենց բյուջեն չեն փոխկապակցում ռազմավարությանը
- ղեկավար խմբերի 86% առնվազն ամսական մեկ ժամ են տրամադրում ռազմավարության քննարկմանը:
- BSC կարող է կիրառվել այնպիսի նպատակների իրագործման համար ինչպիսին են`
- տեղեկացնել կազմակերպությանանձնակազմին ռազմավարությունից բխող նպատակներիմասին,
- ռազմավարության փոխկապակցումը կառուցվածքային ստորաբաժանմանխնդիրների և կազմակերպության
- անձնակազմի անձնական նպատակների հետ,
- ռազմավարական խնդիրների փոխկապակցումը ռազմավարական գործընթացի և օպերատիվբյուջետավորման հետ,
Վերը նշված ոլորտներից բացի BSC անհրաժեշտ է կիրառել նաև ռազմավարության ընտրության ժամանակ,քանի որ այդ համակարգը հնարավորություն է ընձեռնում բացահայտել կազմակերպության զարգացման կարևորագույն գործոնների միչև գոյություն ունեցող փոխկապվածությունը:Այդ համակարգի հիմքում ընկած է աշխատակիցների մոտիվացիայի միջոցով նպատակին հասնելը, այլ ոչ թեվերահսկողության և ստիպման միջոցով, ինչպես նաև կազմակերպության առջև դրված նպատակների փոխակերպումը քանակական` կազմակերպության ցանկացած աշխատակցին հասկանալի, ցուցանիշների:
Օրինակ` “արտադրանքի վերադարձելիության քանակի նվազեցում” որակական նպատակը կարելի է արտահայտել «նվազեցնել հեռուստացույցների վերադարձելիության քանակը 10 –ից մինչև 5-ի» քանակական ցուցանիշով, որից հետո այն անձանակազմի համար վերացական կարգավիճակից կդառնա հասկանալի և պարզ: Այսպիսով BSC միջոցով հնարավոր է դառնում կազմակերպության գործառնական յուրաքանչյուր մակարդակում մշակել քանակական կողմնորոշիչներ,որը թույլ է տալիսաշխատակցին հասկանալ թե ընդհանուր նպատակին հասնելու համար ինչ գործողություններ են անհրաժեշտ:
Ըստ տարբեր ուղությունների քանակական նպտակները ձևավորելուց հետո BSC փոփոխությունների իրականացման գործիքների միջոցով որոշում է նպատակներին հասնելու առավել կարճ և արդյունավետ ուղիները, ինչպես նաև առավելագույն արդյունք ապահովող նպատակները:
Ռազմավարությունը արդյունավետ կառավարելու համար ձեռնարկությանն անհրաժեշտ է կառավարման այնպիսի համակարգ որը հնարավորություն կընձեռնի իրականացնել իրականացվող ռազմավարական նախաձեռնությունների մոնիտորինգ: Այդպիսի համակրգ գոյություն չուներ մինչև BSC չբացահայտեց նոր հեռանկարներ և փոխեց մենեջերների աշխարհայացքը: Ներկա ժամանակաշրջանում լայն տարածում են ստանում կառավարչական հաշվառման ռազմավարական համակարգերը,որոնց շարքին է դասվում նաև BSC:
Այդպիսի համակարգերի հիմնական խնդիրն է ռազմավարակն կառավարչական որոշումների ընդունման համար անհրաժեշտ ինֆորմացիայի հավաքագրումը, համակարգումը և վերլուծությունը: Սակայն ի տարբերություն այլ համակարգերի BSC հաշվառման պարզ համակարգ չէ, քանի որ այն հանդիսանում կազմակերպության կառավարման բաղկացուցիչ մաս:
Շահույթի և կապիտալացման բարձրացման նպատակներին զուգահեռ առաջնային դեր են սկսում զբաղեցնել շուկայի գրավման,մրցակցային առավելությունների ձեռքբերման և այլ նմանատիպ նպատակները: Հաճախորդների լոյալությունը, հաճախորդների պահելու ունակությունը, տեխնոլոգիական առաջընթացը, ուժեղ և բարձրորակ կադրերը մեծ նշանակությունև ազդեցություն են ունենում կազմակերպության ապագա արժեքի ձևավորման ժամանակ: Կազմակերպությունները անցնում են առկա և պոտենցիալ հաճախորդների վարքագծի, սովորությունների, նախընտրությունների ուսումնասիրման սկզբունքին, որպեսզի այդ հետազոտությունների արդյունքները ներառեն կազմակերպության ռազմավարության մեջ:
Կազմակերպության ռազմավարությունը դառել է մրցակցային պայքարի կարևորագույն գործիք: Հետազոտելով առաջատար կորպորացիաների փորձը կարելի է շեշտել որ կազմակերպությունները կառավարման և վերահսկողության ավանդական մեթոդներից անցել են սպառողին կողմնորոշված ռազմավարության կառուցմանը:
BSCհամակարգի ներդրման արդյունքում ցանկացած կազմակերպության գործունեություն դառնում է առավելթափանցիկ և կառավարելի:Գոյություն ունի BSC համակարգի ներդրման ևս մեկ կարևոր պատճառ, այն է` վարկատուների և ներդրողների կողմից կազմակերպության ապագա պոտենցիալի գնահատման համար անհրաժեշտտեղեկատվության նկատմամբ աճող պահանջը: Մասնավորապես, US Steel & Carnegie Pension Fund կազմակերպության փոխնախագահ` Պիտեր Լինքոլնը նշում է` “արդյունավետության գնահատումը, որը հիմնված է ոչ ֆինանսական ցուցանիշների վրա, ինչպիսին են հաճառողների բավարարվածությունըկամ ապրանքի շուկա մուտք գործելու արագությունը ,կարևոր դեր են ունենալու ներդրողների և ներդրումային վերլուծաբանների համար: Կազմակերպությունները պետք է իրենց հաշվետվություններում արտացոլեն այդ տեղեկատվությունը ,որպեսզի արտաքին միջավայրը կարողանա ամբողջական պատկերացում կազմել կազմակերպության գործունեության բնույթի մասին»:
BSC համակարգը կազմակերպության ջանքերը կենտրոնացնում է ռազմավարության իրագործման համար կարևոր նշանակություն ունեցող նախաձեռնությունների և նախագծերի վրա: Ի վերջո, ինչպես պնդում են BSCհամակարգի հիմնադիրները ` համակարգը ռազմավարության իրագործման գործընթացի ժամանակ հետադարձ կապ է ապահովում, որը հեշտացնում է ռազմավարական նախընտրությունների վերանայման գործընթացը: Սակայն շատերի համար այդ պնդում վիճելի է, քանի որ ռազմավարական նպատակների միջև պատճառահետևանքային կապերի հաստատումըպրակտիկորեն անհնար է: Իրավիճակային վերլուծության ժամանակ ղեկավարը պետք է առաջնորդվի ոչ միայն մակերեսային գործոններով (ինչպիսին են պարտավորությունների խախտումը, ֆորս-մաժորային իրավիճակները և այլն ),այլ նաև շուկայական իրավիճակը, մրցակիցների վարքագիծը, կազմակերպության պոտենցիալը բնութագրող գործոններով: Այս ամենը պահանջում է ինտելեկտուալ և ժամանակային ռեսուրսներ,սակայն մոտ ապագայում այդպիսի վերլուծության իրականացումը կենսականորեն անհրաժեշտ կլինի ծակացած կազմակերպության համար:
BSC համակարգի համակարգի թերությունների շարքին են դասվում համապատասխան ելկետային ցուցանիշների բացահայտման դժվարությունը, “վերևից ներքև” ռազմավարության ներդրումը, կազմակերպության արտաքին միջավայրի տարրերի` մրցակցություն,քաղաքական ինֆրակառուցվածք, տեխնոլոգիական առաջընթաց, անտեսումը:
Սակայն այս թերություններով հանդերձ BSC համակարգը կազմակերպության ղեկավարների համար արդյունավետ և ճկուն գործիք է ,որը կարող են կիրառել ինչպես ռազմավարության իրացման ժամանակ, այնպես էլ ընթացիկ նախագծային և տեղեկատվական համակարգերի գնահատման ժամանակ:
Ընդհանրացնելով վերը շարադրվածը կարելի ասել, որ BSC համակարգը ղեկավարների համար կառավարման լիովին նոր գործիք է, որն իրենից ներկայացնում է կազմակերպության ընթացիկ(նաև ապագա) զարգացման կրիտիկական գործոնների գնահատման համար անհրաժեշտ փոխկապակցված հավասարակշված ցուցանիշների համախումբ: BSC համակարգի կիրառման ժամանակ մենեջերները կառավարում են այնպիսի գործընթացներ, ինչպիսին են` ռազմավարության տեսլականի փոխանցում և կառավարման համակարգի ցանկացած մակարդակի համար դրա հասանելիության ապահովում,բիզնես պլանավորում և ռեսուրսների բաշխում, հետադարձ կապ, ուսուցում և ռազմավարության իագործման ընթացիկ մոնիտորինգ: